ԵԱՀԿ Մինսկի ռուսաստանցի համանախագահի խոսքով` այս հանդիպմանը բեկում տեղի չունեցավ, սակայն կողմերը երկարատև դադարից հետո կարողացան կրկին հանդիպել և մտքեր փոխանակել խնդրահարույց հարցերի շուրջ և հստակեցնել միմյանց դիրքորոշումները:
Առնվազն 24 մարդ է զոհվել, եւս 25-ը վերքեր են ստացել Եգիպտոսի էլ Մինիայի նահանգի Սբ. Սամուիլ վանքից ոչ հեռու քրիստոնյա ուխտագնացների փոխադրող ավտոբուսի գնդակոծման հետեւանքով:
Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսության վիճակը, ԵԱՏՀ-ի գործունեության հիմնական ուղղությունները եւ դրան բիզնեսի մասնակցության հնարավորություններն են մայիսի 25-ին քննարկվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ «Գործարար Ռուսաստան» գլխավոր եւ տարածաշրջանային խորհուրդների անդամների հանդիպմանը: Այդ մասին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունում:
Իտալիայի Սիցիլիա կղզում աշխատանքն է սկսել Յոթի խմբի հերթական՝ թվով 43-րդ գագաթնաժողովը:
Կորեայի Հանրապետության միավորման նախարարությունը նոր կառավարության աշխատանքի սկսվելուց հետո առաջին անգամ մարդասիրական կազմակերպության անդամների կողմից ԿԺԴՀ այցելելու թույլտվություն է տվել:
ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհուրդն ընդունել է զինված ուժերի համատեղ միջոցառումների 2018 թվականի պլանը:
Ըստ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություների 15-ից մինչեւ 23 մարդ է զոհվել, եւս 25-ը վերքեր են ստացել ավտոբուսի գնդակոծման հետեւանքով, որը քրիստոնյա ուխտագնացների էր փոխադրում Եգիպտոսի էլ Մինիայի նահանգի Սբ.Սամուիլ վանքից ոչ հեռու։
Բժիշկները փշրել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի միզապարկի քարը, նա անզգայացմամբ տարած բուժընթացից հետո վերադարձել է «լիարժեք գործունեության»:
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով հետաքննությունն ավարտվել է:
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը մանրամասն լրագրողական հետաքննություն է իրականացրել՝ կապված մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց տեղի ունեցած ծեծկռտուքի հետ: Լրատվամիջոցը մանրամասնորեն ուսումնասիրել է դեպքի վայրում արված տեսանյութերը՝ պարզելու, թե արդյոք Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակի ցներն են հարձակվել խաղաղ ցուցարարների վրա:
Ամերիկացիների գրեթե երկու երրորդը Ռուսաստանը համարում է Միացյալ Նահանգների թշնամին:
Բանգլադեշի Գերագույն դատարանի համալիրի մոտ բանվորները ձեռնամուխ են եղել արդարադատության հունական աստվածուհու արձանի ապամոնտաժմանը, արձան, որը հարուցել է իսլամիստների բողոքները:
Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի հին շենքում բացվել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քառօրյա գարնանային նստաշրջանը: Ա
Մայիսի 25-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքի թաղամասերից մեկում հրդեհի հետևանքով զոհված ընտանիքի անդամները հայեր են, նախնական տեղեկություններով՝ հայաստանցիներ:
Կյանքի 74-րդ տարում Հռոմի հիվանդանոցում վախճանվել է իտալացի դիզայներ Լաուրա Բիաջոտին, որին համաշխարհային զանգվածային լրատվամիջոցները «Քիշմիրի թագուհի» էին կոչում:
Թեհրանում հայերը վախի մթնոլորտում են ապրում: Հայերի հանդեպ վատ են տրամադրված նաև պարսիկները: Նոր Ջուլֆայում հայերին պատժում են դավաճանության համար: Ղումում ձերբակալել են հայ հոգևորականի ու ևս մի քանի անձանց: Սուլթանաբադում կոտորել են մի քանի հայ ընտանիք:
Թորքիայի կառավարությունը վավերացրել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ կնքած պայմանագիրը ռազմական արդյունաբերությունում համագործակցելու մասին:
Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը կրճատում է պահպանողականների առավելությունը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, այժմ նրանք պահպանողականներին զիջում են միայն 5 տոկոսով՝ ունենալով 38 տոկոս՝ 43 տոկոսի դիմաց:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ամենակարճ ժամկետում կուսումնասիրի Թուրքիայում գերմանական Die Welt պարբերականի ձերբակալված լրագրող Դենիզ Յուջելի գործը:
Լրատվամիջոցի հետ զրույցում ԵՄ աղբյուրները հայտնել են, որ Էրդողանը մի քանի անգամ շեշտել է, որ Թուրքիան չի հրաժարվել Եվրամիությունից:
Անկարայում սրտնեղել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված բանաձևից, որը դատապարտում է մայիսի 16ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում օրինազանցներին ենթարկել քրեական պատասխանատվության:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը մեղադրանքներ է առաջադրել այն չորս տղամարդկանց, որոնց անցյալ շաբաթ Լոնդոնում ձերբակալել են ահաբեկչական գործողությունների նախապատրաստման կասկածանքով:
ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում առանձնազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Հանդիպումից հետո, սակայն, երկու երկրի ղեկավարները հրաժարվել են որևէ հայտարարությամբ հանդես գալ:
Չեռնոգորիայի նախարարների կաբինետի ղեկավար Դուշկո Մարկովիչը կարեւորություն չի տվել այն բանին, թե ինչպես է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրեն հրել Բրյուսելում ՆԱՏՕճի գագաթնաժողովում լուսանկարվելու համար տեղեր զբաղեցնելու ժամանակ:
Կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ փաստաթղթեր չեն հրապարակվել:
Ոստիկանությունը հայտնել է, որ ահաբեկչությունը կատարել է 22-ամյա Սալման Աբեդին, որը, ԶԼՄ-ների տվյալներով, ծնվել է Մեծ Բրիտանիայում լիբիացի փախստականների ընտանիքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Սիցիլիայում մեկնարկում է G7 խմբի ղեկավարների գագաթնաժողովը: Այս տարի այն անցկացվում է 43-րդ անգամ: Աշխարհի յոթ առավել զարգացած արդյունաբերական երկրների խումբը նախագահող Իտալիան գագաթնաժողովի անցկացման վայր է ընտրել Տաորմինա ոչ մեծ քաղաքը, որը գտնվում է Սիցիլիա կղզու արեւելյան մասում:
Միացյալ Նահանգները պետք է կոշտ արձագանք տա Թուրքիայի նախագահ Էրդողանի անվտանգության աշխատակիցների գործողություններին ԱՄՆ-ի մայրաքաղաքում, Կոնգրեսում տեղի ունեցած լսումներին հայտարարել են ԱՄՆ-ի կոնգրեսականները:
«Մեզ մտահոգում է շարունակվող սպառազինությունների մրցավազքը, ռազմական հռետորաբանությունը և կրկնվող միջադեպերը շփման գծում, որոնք երկու կողմերից էլ կյանքեր է խլում: ԵՄ-ն կողմերին քաջալերում է սկսել բանակցությունները առանց նախապայմանների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերին համապատասխան»:
ԱՄՆ-ի 6ABC ալիքում եղանակի կանխատեսում վարող Սեսիլի Թայնենը եթերի ժամանակ կորցրել է ականջօղը, եւ նրա գործըկերը կադր է մտել, որպեսզի օգնի գտնելու աքսեսուարը: