Երևանում թուրքերի հետ քննարկվել է Արաքսի ջրերի օգտագործման հարցը

Հայաստանի Ջրային կոմիտեն հայտնում է, որ Երևանում առաջին անգամ տեղի է ունեցել Ախուրյան, Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման հայկական ու թուրքական հանձնաժողովների համատեղ նիստը։ Հաղորդագրության մեջ նշվում է.

«Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունների սահմանային անցակետում, այնուհետև ՏԿԵՆ «Ջրառ» ՓԲԸ-ի վարչական շենքում տեղի ունեցավ «Սարդարապատի կարգավորիչի շահագործման» և «Ախուրյանի ջրամբարի շահագործման» մշտական գործող անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների հանդիպումը»։

Ըստ ermenihaber.am-ի՝ «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանը նշել է, որ կնքված փաստաթղթերը կազմվել են երկուստեք շահավետ պայմաններով և ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031