Բաժիններ՝

Հունաստանի դատարանը լրտեսության մեջ մեղադրվող Ադրբեջանի քաղաքացուն ազատազրկման է դատապարտել

Հունաստանի դատարանը լրտեսության մեղադրանքով Ադրբեջանի 27-ամյա քաղաքացուն դատապարտել է ազատազրկման յոթ տարի և մեկ ամիս ժամկետով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ադրբեջանցին ձերբակալվել էր նախորդ տարվա հունիսին Հունաստանի ոստիկանության և հետախուզական ծառայության կողմից իրականացված գործողության արդյունքում։ Այդ ժամանակ կար կասկած, որ նա մոնիթորինգի է ենթարկում Հունաստանի, Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի ռազմավարական օբյեկտ համարվող Սուդայի ռազմածովային բազան։

Հետաքննությունը ցույց է տվել, որ տղամարդը, ով Լեհաստանում ժամանակավոր բնակության թույլտվություն ուներ, առաջին անգամ Հունաստան է ժամանել 2025 թվականի հունվարին և հունիսի կեսերից ի վեր մնացել է հյուրանոցի համարում, որտեղից տեսարան էր բացվում դեպի արևմտյան Կրետեի Խանիա շրջանում գտնվող ռազմածովային և ռազմաօդային բազան։

Ոստիկանության աղբյուրները հայտնել են, որ նա մեղադրվում է պետական ​​գաղտնիքներ և կարևոր ռազմական տեղեկատվություն հավաքելու և օտարերկրյա տերություններին փոխանցելու մեջ, այդ թվում՝ ռազմական օբյեկտների լուսանկարներ և տեսանյութեր։

Դատապարտյալի փաստաբանի խոսքով՝ նա լրտեսելու մտադրություն չի ունեցել, լուսանկարել է մի տեսարան, որտեղ բոլորը մուտք ունեն։

Նրա սենյակից առգրավված իրերի թվում են եղել բարձր որակի նկարահանում անող տեսախցիկ, USB, ինչպես նաև տվյալների պահպանման կրիչներ:

Աղբյուրների համաձայն՝ ոստիկանությունը նրա համակարգչում նաև հայտնաբերել է կոդավորման ծրագիր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031