Բաժիններ՝

Կամավոր հանձնել են

Ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպք է գրանցվել Քրեական ոստիկանության Շիրակի մարզի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից:

Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Գյումրիից Հացիկ տանող ճանապարհի հարակից ջրանցքի մոտ։ Իրավապահները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ, 2 ողորկափող հրացան, ատրճանակ, 3 նռնակ և 3 պայթուցիչ։

Զենք-զինամթերքի կամավոր հանձնելու դեպք է գրանցվել նաև Լոռու մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում։ Քաղաքացին ապօրինի պահվող զենք-զինամթերքը թողել էր Վանաձոր քաղաքի շինություններից մեկի մոտ, որտեղ մեկնած իրավապահները հայտնաբերել են ինքնաձիգ, նռնականետ, ատրճանակ, 3 հրացան, 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, տարբեր տեսակի և տրամաչափի 52 փամփուշտ։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031