Վաղուց եմ ասել՝ Ուկրաինայի հարցում մենք ՌԴ-ի դաշնակիցը չէ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանն Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, որ Վլադիմիր Զելենսկու այցը Երևան ընկալվել է որպես հակառուսական քայլ։

Փաշինյանը նշեց, որ այս մասին հայտարարել է դեռ 2022–2023 թվականներին։

Նա միաժամանակ հիշեցրեց 1991թ. տխրահռչակ Ալմա Աթայի հռչակագրի մասին. վերջինս ամրագրում է նախկին ԽՍՀՄ հանրապետությունների սահմանները Միության փլուզման պահի դրությամբ։

Ի դեպ, հենց այդ հռչակագրին հղում անելով՝ Երևանը 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում հայտարարեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031