TRIPP-ն իր հունով առաջ կգնա, եթե բխի Հայաստանի շահերից. Սամվել Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ իշխանության գալուց հետո պետական մակարդակով ստորագրված որևէ փաստաթուղթ չի չեղարկվելու, սակայն դրանք լավացվելու են՝ ծառայելու Հայաստանի ու հայ ժողովրդի շահերին։ Այսօր իր տանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«TRIPP-ն իրոք նախաստորագրված փաստաթուղթ է, մենք չենք կանգնեցնելու որևէ փաստաթուղթ, որը ստորագրվել է պետական մակարդակով: Սա չի նշանակում, որ մենք անելու ենք այն, ինչ որոշել են այժմյան իշխանությունները: Մենք դրանք լավարկելու ենք»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ գործող իշխանության բերած խաղաղությունն իրականում Ադրբեջանի օրակարգն է, Փաշինյանն արդեն հաջողությամբ «խաղաղություն է» բերել Արցախին։



