Այսինքն՝ ի՞նչ եք ուզում ասել՝ Պուտինն ինձ ասաց՝ գնա՛, անցի՛ր այս ամենի միջո՞վ. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հերքում է այն ասեկոսեները, թե ինքը քաղաքականություն է մտել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «հանձնարարությամբ»։ Նա այդ մասին խոսեց իր տանը հրավիրված ասուլիսի ժամանակ։

«Ի՞նչ եք կարծում՝ Պուտինն ինձ կանչեց, ասաց՝ շուտով հորդ քառասունքն է, կգնաս, անպայման կմասնակցես պատարագի, դուրս գալուց մենք ունենք մեր գործակալ լրագրողը, կմոտենա քեզ, մի հատ հարց կտա, հետո ունենք մեր գործակալ Փաշինյանը, քեզ կձերբակալի, կտանի, կպահի ամենածանր պայմաններում, դրանից հետո խելքդ գլուխդ կհավաքես, կմտնես քաղաքականության մեջ, կգնաս ու կհաղթես»,- ասաց Կարապետյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին։

Նա հավելեց` այսօր լրանում է հոր մահվան 1 տարին, սակայն իշխանությունները թույլ չեն տվել իրեն մասնակցել միջոցառումներին։

Կարապետյանը վստահեցրեց, որ երբեք չի եղել Կրեմլում. «Չունեմ նկար Պուտինի հետ, երբևէ չեմ այցելել Կրեմլ»։

Նա միաժամանակ նշեց՝ Ռուսաստանի միակ խոշոր բիզնեսմենն է, որը չկա պատժամիջոցների որևէ ցանկում, սակայն ՔՊ-ի սանկցիոն ցուցակում է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031