ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից կազմակերպված Leaving No One Behind in an Age of Technological Revolution խորագրով միջոցառմանը, որի ընթացքում քննարկվել են տեխնոլոգիական հեղափոխության դարաշրջանում համագործակցության զարգացմանը, փորձի փոխանակմանն ու երկրների զարգացմանը վերաբերող հարցեր:
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է հնարավոր առավելագույն թվով պետական ծառայողների աշխատանքը կազմակերպել տանը:
Թուրքիայում Ասի գետի ափերը ծածկված են տոննաներ կշռող սատկած ձկներով։ Տեղի ունեցածի պատճառն առայժմ հայտնի չէ:
Իտալիայի Նախարարների խորհուրդը միաձայն հավանություն է տվել «Անվտանգության ու միգրացիայի մասին» դեկրետին, որը երկրում ստացել է «Սալվինիի դեկրետ» անվանումը:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու բոլոր ասպեկտների քննարկման գործընթացը վճռորշ փուլ է մտնում, հանրագումարային որոշումը կարող է ձեռք բերվել արդեն 6-8 շաբաթ անց պայմանով, որ կողմերը հանգամանորեն կձեւակերպեն ապագա հարաբերությունների իրենց տեսլականը:
«Տնտեսական բարեփոխումների համար ԱԺ-ն բացարձակ խոչընդոտ չէ: Թող մեկ փորձ արվի Կառավարության կողմից և տնտեսական բարեփոխումների որևէ փաթեթ ներկայացվի, ու տեսնենք՝ արդյոք ներկայիս ԱԺ-ն կխոչտընդոտի՞ դրան, թե՞ ոչ»:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) Հյուսիսային Կիվու եւ Իտուրի նահանգներում էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությամբ (ԷՎՊՀ) վարակվածների թիվը հուլիսի վերջից հասել է 150-ի, նրանցից 100-ը մահացել են:
Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն եւ ուկրաինացի շոումեն Վլադիմիր Զելենսկին նախագահի թեկնածուների վարկանիշի առաջատարներն են:
Հայաստանի պետական սահմանի ապօրինի հատման փաստով Թուրքիայի քաղաքացու նկատմամբ հարուցված քրեական գործը Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից կարճվել է՝ ելնելով մարդասիրական նկատառումներից:
Կորեայի Հանրապետության բնակիչների մոտավորապես 87,4 տոկոսը պաշտպանում է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի պատասխան այցը Սեուլ՝ անցած շաբաթ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի Փհենյան կատարած ուղեւորությունից հետո:
ԱՄՆ առևտրի նախարարությունը որոշել է սահմանափակումներ սահմանել 12 ռուսական ընկերությունների նկատմամբ, որոնք Վաշինգտոնի տեսանկյունից հակասում են Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերին:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համաձայնություն է ձեռք բերել երկու երկրների զինվորական պատվիրակությունների մոտալուտ հանդիպման շուրջ՝ քննարկելու հակամարտությունների կանխման մեխանիզմը:
Թուրքիան սեպտեմբերի 28-ից մինչեւ հոկտեմբերի 7-ը Արեւելյան Միջերկրականում հակասուզանավային վարժանքներ կանցկացնի ԱՄՆ-ի, Ադրբեջանի, Բահրեյնի, Ալժիրի, Կատարի, Քուվեյթի, Պակիստանի, Ռումինիայի, Սաուդյան Արաբիայի մասնակցությամբ:
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնի երեքամսական դուստն իր մոր հետ եկել է ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկն ընտրություն չի կատարում Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ, այլ ձգտում է իրավահավասար հարաբերություններ հաստատել բոլոր երկրների հետ՝ առանց ճնշման եւ երկակի ստանդարտների։
Համաշխարհային առեւտուրը ենթարկվել է մի ամբողջ շարք ռիսկերի, որոնք պայմանավորված են այդ թվում՝ մի շարք երկրների նոր փոխադարձ մաքսատուրքերով:
Արցախի Հանրապետության ՄԻՊ գրասենյակը ներկայացրել է «Հայատյացությունն Ադրբեջանում. կազմակերպված ատելության խոսքն ու թշնամությունն ընդդեմ հայերի» հատուկ զեկույցը:
«Հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ուղղություններով հաջողությամբ շարունակում են զարգանալ բոլոր ուղղություններով՝ քաղաքական, ռազմական, տնտեսական և այլ։ Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո այժմ մենք նոր իմպուլս ենք հաղորդում բոլոր ոլորտներում մեր փոխգործակցությանը»,- այսօր Մոսկվա-Երևան-Աստանա-Մինսկ տեսամիացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, քաղաքագիտության դոկտոր Արսեն Գասպարյանը՝ ներկայացնելով հայ-ռուսական հարաբերությունները։
«Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ոչինչ չի փոխվել, ընդհակառակը, մենք պետք է գիտակցենք, որ Ալիևը փորձում է օգտվել Հայաստանում ստեղծված իրավիճակից և սրել առաջնագծում իրադրությունը։ Չեմ բացառում, որ այս շաբաթ ևս լարված լինի առաջնագծում, մեր տղաները պետք է զգոն լինեն»։
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մասնակիցները պետք է շարունակեն համաձայնագրի պահպանմանն ուղղված աշխատանքը:
Հիմա գիտե՞նք սեղանի վրա ինչ փաստաթուղթ է դրված, մոտավորապես կետերով գիտենք։ Եթե այս ամենը կա, ուրեմն դա մեռյալ փաստաթուղթ է, որովհետև այդ կետերից որևէ մեկը հայ ազգը չի պատրաստվում ընդունել։ Շնորհավորանք էր, մի բան պետք է գրեր, գրել է, երևի հետո չի էլ կարդացել»։
Ուկրաինայի ոստիկանությունը վնասազերծել և ձերբակալել է ադրբեջանցիներից կազմված զինված հանցախմբի 4 անդամի:
Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը հավանություն է տվել միգրացիայի վերաբերյալ փոխզիջումային ծրագրին, որը նպատակաուղղված է Միացյալ Թագավորություն բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմանը:
Առնվազն 45 մարդ է անհետ կորել Հնդկաստանի հյուսիսում մոլեգնող տեղատարափների պատճառով:
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հանդես է եկել Թուրքիայի հետ Եվրամիության ռազմավարական համագործակցության օգտին՝ ներկայում «անիրատեսական» համարելով հանրակցությանը երկրի միանալը:
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին պայմանագիր է կնքել Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ:
Պարոն Մուստաֆա, որքան տեղյակ ենք սա Ձեր 2-րդ այցն է Հայաստան: Կարսից եկել եք այստեղ, քանի որ Ձեր որդին հատել էր հայ-թուրքական պետական սահմանը և հայտնվել Հայաստանում: Այս առնչությամբ ի՞նչ կարող եք ասել. Ո՞րն է եղել նրա նպատակը:
ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրագործումը տարեկան 5-7 տրլն դոլարի ներդրումներ է պահանջում:
Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մի քանի հարյուր միլիոն դոլար արժողությամբ մասնավոր ինքնաթիռ գնելու հանգամանքին:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին չի բացառել, որ Իրանը կփակի Որմիզդի նեղուցը, եթե ԱՄՆ-ը շարունակի պատժամիջոցների քաղաքականությունն իր երկրի նկատմամբ: