Բաժիններ՝

Դամասկոսյան վարդը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Դամասկոսյան վարդը ներառել է ոչ նյութական ժառանգության ցանկում: Այդ մասին հայտնել են կազմակերպությունը եւ Սիրիայի նախագահի մամուլի ծառայությունը:

«Մարախ գյուղում Դամասկոսյան վարդի մշակման մեթոդները եւ ուղեկից արհեստները ներառվել են ոչ նյութական ժառանգության ցանկում»,- ասված է կազմակերպության մամուլի տեղեկագրում: Գյուղը գտնվում է Դամասկոսից 65 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում՝ լեռնային տեղանքում: Վարդը եւ դրա ածանցյալներն օգտագործվում են տարբեր նպատակներով. կոսմետիկայի, եթերային յուղերի, դեղորաքի, ինչպես նաեւ մուրաբայի եւ ջեմի պատրաստման համար:

Դամասկոսի շուկաներում առանձնահատուկ ժողովրդականություն է վայելում վարդի ծաղիկներով թեյը, որն, ինչպես պնդում են վաճառողները, բարերար ներգործություն է ունենում շնչառական համակարգի վրա: ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ միայն Մարախ գյուղում սեզոնին հավաքում են շուրջ 60 – 70 տոննա ծաղիկ: Արտադրանքն արտահանվում է աշխարհի տարբեր երկրներ: Ծաղկման սեզոնն սկսվում է մայիսին, ամեն տարի անցկացվում է Դամասկոսյան վարդի փառատոն: Վարդի ծաղիկների վերամշակմամբ զբաղված արտադրողներն իրենց արտադրանքը տարածում են «Դամասկոսյան վարդ. ոսկուց թանկ եւ նավթից հարատեւ» կարգախոսով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս