«Իշխանությունն ավելի շուտ իրեն կկախի, քան այդ պայմանագիրը կստորագրի». Դավիթ Շահնազարյան
«Ամիսներ առաջ մամուլով ասել եմ, որ այն, ինչ արվում է գործող ռեժիմի կողմից, ծրագիր է՝ կապված Արցախի հարցի հետ և ուղղված Արցախի դեմ։ Բարեբախտաբար, այնպես է ստացվել, որ ավելի քան 30 տարի իմ կյանքը և ողջ գործունեությունը կապված է եղել այդ հարցի հետ, թե քաղաքական ու դիվանագիտական, թե ռազմական առումով։ Հայաստանում ուրիշ հարց գոյություն չունի, բացի Արցախի ու անվտանգության հարցերից, չնայած սրանք նույն հարցերն են»,- այսօր «Ադեկվադ» միաբանության կազմակերպած «Ադեկվատ դիսկուրսի» ժամանակ ասաց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը։
Ըստ նրա՝ մամուլում առաջին անգամ ահազանգ է հնչեցրել նախորդ տարվա ամռանը, որից հետո իր առջև խնդիր է դրել, որ այդ հարցը պետք է հասարակական քննարկման առարկա դառնա, ինչը ստացվել է։
Ինչ վերաբերում է «Ադեկվադ» միաբանության առաջարկին՝ Հայաստանի և Արցախի միջև կնքել ռազմական փոխգործակցության պայմանագիր, Դավիթ Շահնազարյանը պարզաբանեց, որ մինչև այս իշխանությունների գալը միշտ մտածել է, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ վստահություն կար, որ առանց դրա էլ՝ ամեն ինչ արվում է։
«Ամբողջությամբ կիսում եմ այն մտահոգությունները, որ այս իշխանությունը ոչինչ չի անելու, իշխանությունն ավելի շուտ իրեն կկախի, քան այդ պայմանագիրը կստորագրի»,- ասաց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում