Բաժիններ՝

Հոնկոնգում բողոքի ցույցերի ժամանակ սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալել են 5 դեռահասի

Հոնկոնգի ոստիկանությունը ձերբակալել է 5 դեռահասի, ովքեր կասկածվում են բողոքի ցույցերի ժամանակ փողոցում տարեց հավաքարարի սպանության մեջ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում են Հոնկոնգի ոստիկանությունից:

Ձերբակալվածների թվում երեք տղա է և 2 աղջիկ, բոլորը 15-18 տարեկան են: Բացի սպանությունից, նրանց մեղադրում են նաև անկարգությունների մասնակցելու մեջ:

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին՝ բողոքի ցույցերի ժամանակ, երբ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ տարեց մի մարդու գլխին աղյուսով հարվածել են և նա կորցրել է գիտակցությունը: Տուժողը 70-ամյա հավաքարար էր, ով դուրս էր եկել ընդմիջման և որոշել էր հեռախոսով նկարել ցույցը: Հենց այդ ժամանակ էլ նրան մահացու վիրավորել էին:

Տղամարդուն հաջողվել էր օպերատիվ կերպով հասցնել հիվանդանոց, սակայն ստացված վնասվածքներից նա մահացել էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս