Բաժիններ՝

Թրամփն անհեթեթություն համարել Թունբերգին «Տարվա մարդ» ճանաչելը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Time հանդեսի վարկածով 16-ամյա Գրետա Թունբերգին «Տարվա մարդ-2019» ճանաչելը՝ էկոակտիվիստուհու հաղթանակը համարելով «անհեթեթություն»։

«Պարզապես անհեթեթություն է: Գրետան պետք է աշխատի զայրույթը կառավարելու իր խնդրի վրա, այնուհետեւ ընկերոջ հետ գնա կինո՝ դիտելու հին բարի ֆիլմ: Հանդարտվի՛ր, Գրետա, հանդարտվի՛ր»,- գրել է Թրամփն իր Twitter-ում՝ այդ կերպ մեկնաբանելով անվանակարգում Թունբերգի հաղթելու վերաբերյալ հաղորդագրությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս