 
                        Մահացել է ֆրանսիական «նոր ալիքի» աստղ Աննա Կարինան
 
                                    Ֆրանսիական կինոյի «նոր ալիք» ուղղության աստղ, դերասանուհի Աննա Կարինան, որը մեծ հայտնություն էր ձեռք բերել 1960-ական թվականներին, 79 տարեկան հասակում մահացել է Փարիզում, հայտնում է France Presse-ը՝ հղելով աստղի ներկայացուցչին: Պատճառը եղել է քաղցկեղը:

«Երեկ, Փարիզի հիվանդանոցում Աննան հեռացավ կյանքից՝ քաղցկեղի պատճառով»,- հայտնել է նրա գործակալ Լորան Բալանդրասը: Նա նշել է, որ այդ պահին Աննայի կողքին է եղել ամուսինը՝ ամերիկացի ռեժիսոր Դենիս Բերին:
Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը Twitter-ում գրել է, որ Կարինան «հիպնոսացրել էր ամբողջ աշխարհը» և ավելացրել է, որ այժմ ֆրանսիական կինոն «որբացավ՝ կորցնելով իր լեգենդներից մեկին»: 
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        