Բաժիններ՝

National Interest-ը նշել է աշխարհի ամենահզոր նավատորմները

The National Interest հանդեսը նշել է աշխարհի ամենահզոր ռազմածովային նավատորմների հնգյակը՝ դրանում ներառելով ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան եւ Ճապոնիան։

Առաջին տեղում են Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը: Ինչպես նշել է հոդվածի հեղինակը, ԱՄՆ-ն ունի ավելի շատ նավեր, քան ցանկացած նավատորմ աշարհում: «Ոչ մի այլ ռազմածովամին նավատորմ այդպիսի գլոբալ ընդգրկում չունի, ինչպես ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը, որոնք կանոնավորապես գործում են Խաղաղ, Ատլանտյան եւ Հնդկական օվկիանոսներում, ինչպես նաեւ Միջերկրական ծովում եւ Պարսից ծոցում»,- նշում է նա:

Ամերիկյան նավատորմը, հիշեցնում է հրատարակությունը, ունի տասն ավիակիր, ինը դեսանտային նավ, 22 հածանավ, 62 էսկադրային ականակիր, 17 ֆրեգատ եւ 72 սուզանավ: Երկրորդ հորիզոնականում տեղ է գտել Չինաստանի ռազմածովային նավատորմը: Ներկայում Չինաստանն ունի մեկ ավիակիր, երեք դեսանտային տրանսպորտ, 25 էսկադրային ականակիր, 42 ֆրեգատ, ութ ատոմային եւ շուրջ 50 սովորական սուզանավ: Ցանկում երրորդ տեղն զբաղեցնում է Ռուսաստանի ռազմածովային նավատորմը:

Ռուսաստանի նավատորմի կազմում կա 79 խոշոր նավ, այդ թվում՝ մեկ ավիակիր, հինգ հածանավ, 13 էսկադրային ականակիր եւ 52 սուզանավ: Չորրորդ տեղում է Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմածովային նավատորմը: Ներկայում Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերն ունեն երեք մեծ դեսանտային նավ, 19 ֆրեգատ եւ էսկադրային ականակիր, յոթ ատոմային հարվածային սուզանավ եւ չորս սուզանավ՝ բալիստիկ հրթիռներով: Հնգյակը եզրափակել են Ճապոնիայի ինքնապաշտպանության ծովային ուժերը: Ծագող արեւի երկրի նավատորմն իր կազմում ունի 114 նավ, ըստ որում դրա միջուկը 46 միավոր քանակով էսկադրային ականակիրներն են: Ըստ որում Ճապոնիայի ստորջրյա նավատորմը, որը բաղկացած է 16 նավից, լավագույններից մեկն է աշխարհում, կարծում է The National Interest-ը, հաղորդել է ՈԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս