Բաժիններ՝

Անցած մի քանի օրերին մոտ 900 փախստական վերադարձել է Սիրիա

Մոտ 900 սիրիացի փախստական անցած օրերին Հորդանանից և Լիբանանից վերադարձել է Սիրիայի Արաբական Հանրապետություն:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Հակամարտող կողմերի հաշտեցման և փախստականների տեղաշարժի վերահսկման ռուսական կենտրոնը:

«Անցած մեկ օրում արտերկրից Սիրիա է վերադարձել 889 փախստական, այդ թվում Լիբանանից (125 կին, 213 երեխա), Հորդանանից (142 կին, 241 երեխա)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կենտրոնի տվյալներով` Սիրիայի զինված ուժերի ինժեներական ստորաբաժանումները մեկ օրում ականազերծել են 1.8 հա տարածք, իսկ մասնագետները ոչնչացրել են 27 պայթուցիկ սարք:a

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031