Բաժիններ՝

Աֆղանստանում թալիբները 9 զինվորի են սպանել

Թալիբները Գազնի նահանգում սպանել են աֆղանական ազգային բանակի 9 զինվորի: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը:

«Երեկ աֆղանական ազգային բանակի 9 զինվոր սպանվել է «Թալիբան» ծայրահեղական խմբավորման գրոհայինների կողմից: Մենք ուսումնասիրում ենք իրավիճակը և ավելի ուշ տեղեկություններ կտանք»,- հայտնել է Աֆղանստանի ՊՆ-ի «Թվիթեր«-ի պաշտոնական էջը:

Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերն ամբողջ երկրում հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031