Բաժիններ՝

Կլիմայի փոփոխության հետևանքները 2,3 տրլն դոլար կնստեն աշխարհի ընկերությունների վրա. ՄԱԿ

Աշխարհի ամենատարբեր ընկերությունների (գազի եւ նավթի արտադրությունից մինչեւ ավտոմոբիլաշինական ֆիրմաներ) կապիտալիզացիան կարող է 2,3 տրլն դոլարով նվազել կառավարությունների կողմից կլիմայական փոփոխությունների հետ կապված նորմատիվային պահանջների խստացման հետեւանքով: Այս գնահատմամբ հանդես է եկել ՄԱԿ-ի ֆինանսական նախաձեռնության Principles for Responsible Investment (PRI, «Պատասխանատու ներդրման սկզբունքները») կազմակերպությունը, ինչի մասին դեկտեմբերի 9-ին հայտնել է Reuters գործակալությունը։

Նրա կանխատեսումների համաձայն, առավել մեծ կորուստները կկրեն ածխի ընկերությունները՝ 44 տոկոս, նաեւ նավթի ու գազի ընկերությունները՝ 31 տոկոս: Միեւնույն ժամանակ շահած կլինեն այն ավտոարտադրողները, որոնք զգալի միջոցներ են ներդրել էլեկտրամոբիլների բնագավառում, ինչպես նաեւ էլեկտրաէներգետիկական ֆիրմաները: Նրանց կապիտալիզացիան կարող է աճել կրկնակի: Ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանն ուղղված նորմատիվների բարձրացումը, ինչպես սպասվում է, կարագացվի կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի պահանջների կատարման անհրաժեշտության կապակցությամբ, համաձայնագիր, որը նախատեսում է տաքացումը պահել Ցելսիուսի 1,5 կամ 2 աստիճանի նշագծի վրա, կարծում են PRI-ի փաստաթղթի հեղինակները:

Այդ կազմակերպությունը ներկայացնում է այն ներդրողների շահերը, որոնք հսկողության տակ գտնվում են 86 տրիլիոն դոլարի չափով ակտիվներ: Մոլորակի վրա կլիմայական փոփոխությունների ավելի ու ավելի մեծ թվով վկայությունների հայտնվելը եւ «սոցիալական ճնշման աճը» կառավարություններին կարող է դրդել վճռական գործողությունների, կարծում է «Պատասխանատու ներդրման սկզբունքների» գործադիր տնօրեն Ֆիոնա Ռեյնոլդսը: Իրադարձությունների նման զարգացումը «հսկայական սպառնալիքներ է ստեղծում ակտիվների եւ ավելի ընդարձակ համակարգի համար»,-հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս