Բաժիններ՝

Ֆիլիպիններում գրեթե 40 մարդ է տուժել երկրաշարժից, զոհվել են առնվազն երեքը

Ֆիլիպիններում առնվազն 37 մարդ է տուժել դեկտեմբերի 15-ին Մինդանաո կղզու ափերի մոտ տեղի ունեցած 6,6 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով: Այս մասին հայտնել է Manila Bulletin թերթը:

Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ տարերքի զոհ է դարձել վեցամյա մի աղջնակ: Նա զոհվել Է պատի փլվելուց: «Ֆրանսպրես» գործակալությունը գրում է առնվազն երեք զոհի մասին:

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր ավելի քան 1,2 մլն բնակչությամբ Դավաո քաղաքից 59 կմ հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Օջախը մոտավորապես 80 կմ խորության վրա էր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս