«Թուրքիայի վիճակագրական ընկերությունը» (TÜİK) հրապարակել է կյանքից ու կենսապայմաններից մարդկանց գոհունակության մակարդակի մասին զեկույց:
Հնդկաստանի հյուսիս-արևելքում անորակ ալկոհոլից թունավորվելու հետևանքով մահացել է առնվազն 89 մարդ:
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զաֆիրը չի բացառել Սիրիական Իդլիբում տիրող իրավիճակին ռազմական լուծում տալու հավանականությունը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շինանյութերով բեռնված 190 տոննա քաշով 9 բեռնատար է ուղարկել Դոնեցկի և Լուգանսկի շրջաններ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդի տված հարցազրույցում արտահայտված մտքերը դուռ են բացում որոշ դիտարկումների բանակցային իրավիճակի մասին եւ դրանից բխող հայկական կողմի անելիքների մասին։
168.am-ի հետ զրույցում վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը ևս որևէ մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ ինքը ներկա չի եղել հանդիպմանը: «Դա հատուկ հանդիպում էր, որտեղ մասնակցության ձևաչափն ավանդականորեն շատ սահմանափակ էր, մասնակցել են միայն Զոհրաբ Մնացականյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- ասաց նա:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը փետրվարի 23-ին ուղևորվել է Փհենյանի երկաթուղային կայարան, որտեղից մեկնել է Հանոյ՝ հանդիպելու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ուտար-Պարադեշ նահանգում գտնվող մանածագործական ֆաբրիկայում փետրվարի 23-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 10 մարդ:
Վենեսուելայի զինվորականները, համաձայն նախագահ Նիկոլաս Մադուրոյի կարգադրության, հրաման են ստացել ուժերը դիրքավորել Կոլումբիայի հետ սահմանին:
Չինաստանի հյուսիսում գտնվող Ներքին Մոնղոլիա ինքնավար մարզում ածխի հանքի բեռնատարներից մեկի հետ ավտովթարի հետևանքով զոհվել է 20, տուժել ավելի քան 30 մարդ։
Ինդոնեզիայի ափերի մոտ փետրվարի 23-ին 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Կիմ Չեն Ընը օրվա երկրորդ կեսին գնացքով Փհենյանից Հանոյ կմեկնի՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարների դրական գնահատականը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին ակտիվացրել է երկու երկրի բնակիչներին խաղաղության նախապատրաստելու թեմայով տարբեր քննարկումները:
ԵԱՀԿ Մեդիայի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրն իր խորը մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում Bastainfo.com առցանց հարթակի խմբագիր, «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության ակտիվ անդամ Մուստաֆա Հաջիբեյլիին ազատազրկման դատապարտելու առնչությամբ:
Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Մայդուգուրի քաղաքում նախագահական ընտրությունների օրը՝ փետրվարի 23-ին մի քանի պայթյուն է որոտացել:
Միացյալ Նահանգների գաղտնի ծառայության ավելի քան 200 ներկայացուցիչ փետրվարի 23-ին կժամանի Վիետնամի մայրաքաղաք Հանոյ՝ ապահովելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգությունը, ով, ինչպես նախատեսվում է, հաջորդ շաբաթ հանդիպելու է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ:
Վենեսուելայի իշխանությունները որոշում են կայացրել՝ փակել դեպի Կոլումբիա տանող երեք կամրջային անցումները:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Միավորված ազգերի կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում առաջադրել է Քելի Քրաֆթի թեկնածությունը:
Ի սկզբանե նշեմ, որ ես պաշտոնաթող դիվանագետ եմ եւ արտահայտում եմ միայն իմ անձնական, ոչ թե իմ կառավարության տեսակետը: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը՝ մենք տեսնում ենք խոստումնալից իրադարձություններ, Երեւանում նոր կառավարություն է, Բաքվի իշխանությունները կարծես թե ուշադիր հետեւում են իրադարձություններին, տեսնում ենք փոխվստահության ամրապնդման միջոցներ։ Սակայն, որեւէ լուրջ բեկում հորիզոնում չի նկատվում, գոնե այս պահին չի նկատվում:
Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը փետրվարի 22-ին հայտարարել է երկրում մեկ տարով արտակարգ դրություն մտցնելու և կառավարությունը ցրելու մասին:
Փետրվարի 21-ին «Մայրենի լեզվի միջազգային օրվա» կապակցությամբ Թուրքիայի խորհրդարանի հայ և լազ պատգամավորները ելույթ են ունեցել իրենց մայրենի լեզվով:
«Անպայման չէ ծանոթ լինել բանակցությունների ներկայիս բովանդակությանը՝ հասկանալու համար այն հանգամանքը, որ Մոսկվան ամեն կերպ նպաստում է այս հակամարտության չկարգավորմանը և դա կաներ նաև կարգավորման այնպիսի փաթեթների միջոցով, որոնց իրատեսականությունը շատ ցածր է»:
Ավստրալիայում որոշել են 1 միլիարդ ծառ տնկել հաջորդ 30 տարվա ընթացքում:
Հնդկաստանի հարավի Բանգալոր քաղաքում բացվել է Aero India 2019 միջազգային օդատիեզերական ցուցահանդեսը:
Բրազիլիայի ռազմաօդային զորքերի ինքնաթիռը 23 տոննա չոր կաթով և առաջին օգնության 500 պարագայով ժամանել է Վենեսուելայի սահման:
Երեք անձ վիրավորվել է Էկվադորում տեղի ունեցած երկու երկրաշարժի հետևանքով:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոլորտում առավել ճիշտ ռազմավարությունը փոքր քայլերով առաջ շարժվելն է, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդը, ով ընդգծեց, որ պետական ծառայությունից դուրս է եկել եւ այլեւս ներկայացնում է բացառապես սեփական տեսակետը: Նրա կարծիքով, Հայաստանի նոր իշխանություններն այս առումով ճիշտ մարտավարություն են կիրառում.
Թուրքական «ASELSAN» ռազմարդյունաբերական ընկերության կողմից արտադրված ռումբ վնասազերծող ռոբոտն արդեն հանձնվել է շահագործման:
Վենեսուելայից փախստականների թվաքանակն ամբողջ աշխարհում կազմել է 3,4 միլիոն:
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն ուկրաինացիներին հորդորել է իրենց վրա փորձեր չանցկացնել եւ քվեարկել այն թեկնածուների օգտին, որոնք գիտեն ինչ անել երկրի նախագահի պաշտոնում: