Վրաստանում առաջին զբոսաշրջիկներին են դիմավորել ավիահաղորդակցությունը վերսկսվելուց հետո
Առաջին զբոսաշրջիկներն են Վրաստան ժամանել ավիահաղորդակցությունը վերսկսվելուց հետո, որը կասեցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այդ մասին հայտնել է երկրի էկոնոմիկայի նախարարության ղեկավար Նատիա Տուռնավան՝ ելույթ ունենալով ճեպազրույցում: Վրաստանն օգոստոսին բացել է կանոնավոր հաղորդակցությունը Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի հետ:
«Չվերթներ են կատարվում են Մյունխենից, վաղը մենք առաջին ինքնաթիռն ենք սպասում Ռիգայից: Վերջերս ինքնաթիռ է ժամանել Փարիզից: Մենք նաեւ շարունակում ենք բանակցություններն այլ ընկերությունների հետ՝ ավիահաղորդակցության փուլային բացման համար, բայց, իհարկե, հաշվի առնելով համաճարակային իրադրությունը»,-հայտարարել է Տուռնավան: Զբոսաշրջության վարչակազմի ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլին ճեպազրույցում ասել է, որ Մյունխենից եւ Փարիզից ժամանող զբոսաշրջիկները պարտադիր կարանտին չեն անցնում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը հայտարարել է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել է վարակման արդեն ավելի քան 18 միլիոն դեպք, ավելի քան 691 հազար մարդ մահացել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: