Անհայտ անձինք գնդակոծել են ամերիկյան ռազմաբազան Սիրիայում. Al-Watan
Սիրիայի հյուսիս-արեւելքի Հասեքե նահանգում գտնվող ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հրթիռակոծման: Այդ մասին հաղորդել է սիրիական Al-Watan թերթը: Հրատարակության պնդմամբ, աշ-Շադադի քաղաքում տեղակայված բազայի վրա գրոհել են անհայտ անձինք: Վերջին ամիսների ընթացքում ԶԼՄ-ներում կանոնավոր կերպով հաղորդագրություններ են հայտնվում սիրիական Էլ-Հասեքե եւ Դեյր-Էզ-Զոր նահանգներում գտնվող ամերիկացի զինվորականների վրա անհայտ ջոկատների հարձակումների մասին:
Պենտագոնում այդ տեղեկատվությունը հերքում են: Սիրիայում զինված հակամարտությունն սկսվել է 2011 թվականին: Առանձին շրջաններում շարունակվում են զտումները զինյալներից: ԱՄՆ-ից ժամանած զինվորականները Էլ-Հասեքե եւ Դեյր-Էզ-Զոր նահանգներում գտնվում են անօրինական հիմունքներով:
Նրանք իրենց ուժերը կենտրոնացրել են խոշոր նավթագազային հանքավայրերի շուրջը: Սիրիական իշխանությունները քանիցս հայտարարել են, որ ամերիկյան զորակազմի երկրում գտնվելը խախտում է պետության ինքնիշխանությունը եւ բոլոր միջազգային նորմերը: Իր հերթին, Սիրիայի գծով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին մայիսի սկզբին հայտարարել էր, որ Վաշինգտոնը ձգտում է հասնել երկրում 2011 թվականին հակամարտության սկսվելուց առաջ իրադրության վերականգնմանը եւ վերջին հաշվով այնտեղից բոլոր զինված ուժերի հեռացմանi, առաջին հերթին՝ իրանական, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: