
Human Rights Watch-ը Բեյրութի պայթյունի անկախ հետաքննության կոչ է արել

Միջազգային մասնագետներ պետք է հրավիրվեն Լիբանան Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունի հանգամանքների անկախ հետաքննության համար: Այս հայտարարությամբ հանդես է եկել Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը:
«Լիբանանի իշխանությունները պետք է հրավիրեն միջազգային փորձագետների Բեյրութի նավահագստում տեղի ունեցած պայթյունի հանգամանքնեի անկախ հետաքննության համար, պայթյուն , որն ավերեց քաղաքը,- նշել են իրավապաշտպանները:- Հետաքննությունը պետք է պարզի պատճառներն ու այն անձանց, ովքեր պատասխանաու են պատահածի համար, ինչպես նաեւ հանձնարարի միջոցներ, որպսզի նման բան չկրկնվի»: Միջազգային մասնագետների մասնակցությամբ անկախ հետաքննությունն, ինչպես նշված է հայտարարության մեջ, լավագույն երաշխիքն է այն բանի, որ ողբերգության պատճառների պարզաբանումը կկատարվի անաչառորեն:
«Այդ պայթյունի ավերիչ հետեւանքները Լիբանանի բնակիչները կզգան դեռ երկար տարիներ,- նշել է Human Rights Watch-ի ներկայացուցիչ Այա Մաջզուբը:- Միջազգային փորձագետները եւ միջազգային ֆինանսական աջակցությունը կարեւոր նշանակություն կունենան այն բանի ապահովման համար, որպեսզի հետաքննությունը լինի ազատ քաղաքական միջամտությունից, իսկ տուժածներն ստանան անհրաժեշտ օգնություն», հաղորդել է ՏԱՍՍ-ը: