Եգիպտոսում երկու մարդ է զոհվել մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով
Երկու մարդ է զոհվել մասնավոր ինքնաթիռի ընկնելու հետեւանքով, որը տեղի Է ունեցել եգիպտական Խուրգադայից 20 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Էլ-Գունա առողջարանային փոքրիկ քաղաքի օդանավակայանի թռիչքագոտում: Այդ մասին հաղորդում է “Youm7” հրատարակությունը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ երկուտեղանոց գերթեթեւ ինքնաթիռը, որն զբոսանքային թռիչք էր կատարում, թռիչքավայրԷջքային գոտուն է հարվածել վայրէջքի փորձ կատարելիս:
Օդաչուն եւ ուղեւորը, որոնք Եգիպտոսի քաղաքացիներ են, բազմաթիվ վնասվածքներից եւ վերքերից գիտակցության չգալով, մահացել են տեղական հիվանդանոցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: