
Թուրքիայի խորհրդարանի ինը պատգամավորներ կորոնավիրուսով են վարակվել

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարան) ինը պատգամավորներ վարակվել են նոր տիպի կորոնավիրուսով եւ բուժման կուրս են անցնում: Oգոստոսի 6-ին այդ մասին հայտնել է խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը: «Ինը պատգամավորներ (նոր կորոնավիրուսային հիվանդության հարուցած) COVID-19-ի բուժման կուրս են անցնում: Բուժում են անցնում նաեւ խորհրդարանի 35 աշխատողներ»,- մեջբերում է նրա խոսքը NTV հեռուստաալիքը:
Ինչպես ճշտել է Շենթոփը, «նրանցից հինգը բուժվում է տանը, իսկ չորսը հոսպիտալացված է»: Կորոնավիրուսն առաջին անգամ Թուրքիայում հայտնաբերվել է մարտի 10-ին: Երկրում ախտահարվածների ընդհանուր թիվն այս պահին գերազանցել է 236 հազարը, մահացել է 5 784 մարդ, առողջացել է 219 506 հիվանդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: