«Այս զորավարժությունը բոլորովին տարբերվում է նախորդ տարիների թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններից իր բնույթով»

Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության շրջանակներում այսօր ռազմական ուղղաթիռները կրկին թռիչքներ են իրականացրել։ Եթե օգոստոսի 5-ին այդ ուղղաթիռները պարզապես թռիչք էին կատարել և վերադարձել կրկին ելման կետ, ապա այսօր պարզապես իրականացրել են անձնակազմի տեղափոխություն։ Փաստենք, որ զորավարժությունների ավարտին մնացել է չորս օր, և դեռևս մարտական կրակով տակտիկական ոչ մի տեսակի վարժանքներ չեն իրականացրել։

Զորավարժության շուրջ աղմուկը շատ ավելի է, և Ադրբեջանը ավելի շատ շահարկում է այս թեման, քան իրականում այն կա։
Հատկանշական է, որ զորավարժության մասին թուրքական ռազմական գերատեսչությունը ոչ մի հաղորդագրություն չի տարածում, բացի շատ կարճ ծանուցումից, որը կատարվել է հուլիսի 29-ին։

Հավելեմ նաև, որ այս զորավարժությունն իր բնույթով շատ ավելի նման է թուրք-քրդական հակամարտությունում թուրքերի գործողություններին։ Փոքր խմբերին ուղղաթիռներով տեղափոխում են ե քրդերի ենթադրյալ թաքստոցների վայր, որտեղ 15-20 հոգանոց խումբն իրականացնում է գործողություն։
Այս զորավարժությունը բոլորովին տարբերվում է նախորդ տարիների թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններից իր բնույթով»։

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության շրջանակներում այսօր ռազմական ուղղաթիռները կրկին թռիչքներ են իրականացրել։ Եթե…

Gepostet von Կարեն Հովհաննիսյան am Donnerstag, 6. August 2020

Տեսանյութեր

Լրահոս