Ռազմական ուղղաթիռ է կործանվել Ալժիրի հյուսիս-արեւմուտքում, զոհվել է երկու օդաչու:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Փոլադլըի շրջանում գործող ռազմական դպրոցներից մեկում պայթյուն է որոտացել:
Մեծ Բրիտանիայի կառավարության չորս ազդեցիկ նախարարներ վարչապետ Թերեզա Մեյից պահանջել են հետաձգել Brexit-ի ամսաթիվը՝ խուսափելու ԵՄ-ից, առանց եվրոպացի գործընկերների հետ համաձայնագրի, երկրից դուրս գալուց:
Միացյալ Նահանգների եւ Չինաստանի ներկայացուցիչները ձեռնամուխ են եղել առեւտրական գործարքի կնքման կոնկրետ ասպեկտների քննարկմանը, որը պետք է վերջ դնի երկու պետությունների միջեւ արդեն ավելի քան կես տարի շարունակվող առեւտրական պատերազմին:
Օրերս Մյունխենի Անվտանգության համաժողովի միջանցքներում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կարճատև զրույցն ԱՄՆ նախկին փոխնախագահ Բայդենի հետ գրավել է արևմտյան և տեղական լրատվամիջոցների ուշադրությունը։
Հանոյում ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարներ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ունի գագաթնաժողովը, որը նախատեսված է փետրվարի 27-28-ին, կարող է կրճատվել մինչեւ մեկ օր:
Թուրքիայում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվում են Հայաստանի քաղաքացիներ:
Մի խումբ զինյալներ փետրվարի 20-ին հարձակում են կատարել են Էկվադորի Գուայակիլ քաղաքում (Գուայաս արեւմտյան նահանգի վարչական կենտրոն) Վենեսուելայի գլխավոր հյուպատոսարանի վրա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե կցանկանար վերացնել ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները, բայց այդ երկրի իշխանությունները պետք է առաջինն ընդառաջող քայլեր անեն։
Առնվազն 81 մարդ է զոհվել Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի չորսհարկանի բնակելի շենքում բռնկած հրդեհի հետեւանքով:
Չինաստանի Ցզյանսի արեւելյան նահանգի Ցզիան քաղաքում դանակով զինված տղամարդը փետրվարի 21-ին հարձակվել է մարդկանց բազմության վրա:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ իրեն հաջողվել է առաջընթացի հասնել Brexit-ի շուրջ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ կայացած բանակցություններում։
«Հանուն արդարության պետք է նշել, որ եկել է ժամանակը, որպեսզի ԵՄ-ի այս ուղերձներին ՀՀ-ն համարժեք պատասխան տա՝ առաջարկելով ծրագրեր, որոնք կփաթեթավորվեն այս ֆինանսական աջակցության ծրագրերի ներքո:
Թուրք մասնագետները Ռուսաստանում հատուկ պատրաստություն կանցնեն ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը տեխնիկապես սպասարկելու համար։
Ամերիկացիները, ռուսները և մնացած բոլորը պետք է հասկանան, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է հետապնդել իր ազգային շահերը`անկախ այլ ազգերի ցանկություններից: Ոչ մի ճնշում չի կարող հայ ժողովրդին հետ պահել իր սեփական նպատակներից:
Վենեսուելան փակում է ջրային սահմանը Արուբա, Բոնեյրե և Կյուրասաո կղզիների հետ, դադարեցնում է թռիչքներն ու վերանայում հարաբերությունները:
Վերականգնումից հետո Հալեպի Քառասուն նահատակների հայկական տաճարում առաջին արարողությունները կկատարվեն մարտ-ապրիլ ամիսներին:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2019թ․ փետրվարի 6-ին Թուրքիայի քաղաքացիների որոշ խմբերի համար վիզաների ազատականացման հրամանագիր էր ստորագրել։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «հաջողություն է մաղթել» դեմոկրատ-սենատոր Բեռնի Սանդերսին, որը հայտարարել է 2020 թվականի ընտրություններում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարին մասնակցելու մտադրության մասին։
Թուրքիան պատժամիջոց է սահմանել ադրբեջանցի դեսպանի նկատմամբ։ Վերջինս մեղադրվել է «թուրք-ադրբեջանական բարեկամությանը ստվեր գցելու» մեջ։
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության երեք պատգամավորներից բաղկացած խումբը որոշել է դուրս գալ կուսակցությունից:
Պոլսահայ երգչուհի Սիբիլը կմասնակցի 2019 թվականի Բրազիլիայի կառնավալի ընթացքում Հայաստանին նվիրված միջոցառումներին:
Ռուսաստանն իր զենքով նշանառության տակ կպահի ոչ միայն այն երկրները, որտեղ ԱՄՆ-ը կտեղակայի միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ, այլեւ, սպառնալիքի դեպքում՝ հենց ԱՄՆ-ը:
Եվրամիության մշտական ներկայացուցիչների կոմիտեն (Coreper) սեւ ցուցակում ներառել է եւս ութ ռուսաստանցիների՝ Կերչի նեղուցի միջադեպի համար եւ այդ ամբողջ ցուցակի գործողությունը երկարաձգել է կես տարով՝ մինչեւ սեպտեմբերի 15-ը:
Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակայություններն են՝ վստահության ամրապնդումը, պայքարն ամբողջ աշխարհի համար ընդհանուր սպառնալիքների դեմ, համագործակցության ընդլայնումը տնտեսության բնագավառում, այս հիմքի վրա աշխատանք է տարվում ՄԱԿ-ում, ԱՊՀ-ում, G20-ի, BRICS-ի եւ այլ հարթակներում:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն չեղյալ է հայտարարել փետրվարի 21-ին պլանավորված այցը Մոսկվա, որի շրջանակներում նա պետք է բանակցություններ վարեր ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է, որ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը հնացել է։
Շոումեն Վլադիմիր Զելենսկին առաջատարն է մնում Ուկրաինայի նախագահի պաշտոնի թեկնածուների վարկանիշում, որի ընտրությունները կկայանան մարտի 31-ին:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն վստահություն է հայտնել, որ «աշխարհի ժողովուրդները» կպաշտպանեն հանրապետությունն ԱՄՆ-ի կողմից զինված ներխուժման դեպքում:
Ջոան Ռայանը դարձել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ութերորդ պատգամավորը, որը լքել է Լեյբորիստական կուսակցությունը: