Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը կուսակցական քաղաքականության պլատֆորմում է ներառել Արցախի Հանրապետության բնակիչների ինքնորոշման իրավունքը:
Հարցին՝ իրենց չե՞ն դիմել նման խնդրով, նա այսպես պատասխանեց. «Ո՛չ։ Մեզ դիմել են այն հարցով, որ թուրքական լոլիկը հայկականի անվան տակ արտահանվել է Ռուսաստան։ Հայկական կողմն ընդունել է դա։ Ա՛յ այդ հարցով մենք զբաղվել ենք»։
Ճապոնիայի Օկինավայի պրեֆեկտուրայում առնվազն մի երեխա թեթեւ վնասվածքներ է ստացել թռիչքի ժամանակ ամերիկյան ռազմական ուղղաթիռից ընկած լուսամուտի պատճառով:
Իսրայելցի ուժայինները 32 պաղեստինցիների են ձերբակալել Հորդանան գետի Արեւմտյան ափին, այդ թվում՝ ՀԱՄԱՍ իսլամիստական շարժման ղեկավարներից մեկին՝ Հասան Յուսեֆին:
Թուրքիայի իշխանություններն անվտանգության խստացված միջոցառումներ են ձեռնարկել Ստամբուլում դեկտեմբերի 13-ին մեկնարկող Իսլամական համագործակցություն կազմակերպության գագաթնաժողովի կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետությունը 2018թ գարունը կդիմավորի առանց Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների: Այս մասին Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Դեմոկրատ Դագ Ջոնսը հաղթանակ է տարել Ալաբամայի նահանգից սենատորի ընտրություններում, նա առավելության է հասել հանրապետական Ռոյ Մուրի նկատմամբ, որը վայելում էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը, չնայած այն բանին, որ սեքսուալ սկանդալի ֆիգուրանտ է:
Լեհաստանի Սեյմը (խորհրդարանի ստորին պալատը) քվեարկել է վարչապետ Մատեուշ Մորավեցկու գլխավորած նոր կառավարության հաստատման օգտին:
2014 թվականին Իրաքի Շանգալ (Սինջար) շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից առևանգված եզդի երեխաներից 6-ին գտել են Թուրքիայում:
ՀՀ-ԵՄ հարաբերություններում Հունաստանը Հայաստանի առանցքային գործընկերներից մեկն է: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում հնչած իր ելույթում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը ԿԺԴՀ կատարած այցից հետո սպասում է, որ երկրի իշխանություններն ազդանշան կտան բանակցություններին նախապատրաստվել սկսելու պատրաստակմության վերաբերյալ, սակայն այս պահին ինքը ոչ մի կարգի հավաստիացում չի ստացել։
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին ZIK ուկրաինական հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ նախագահական հավակնություններ չունի, բայց պատրաստ է դառնալ Ուկրաինայի վարչապետ։
Սիրիայի բնակիչներն իրենք են որոշելու՝ երկրի ներկայիս նախագահ Բաշար Ասադը պետք է արդյոք մնա իր պաշտոնում:
Փարիզում One Planet Summit միջազգային խորհրդաժողովի մասնակիցները համաձայնության են եկել Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի աջակցման կոնկրետ միջոցառումների շուրջը:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում:
Միացյալ Նահանգները կարող է երկխոսություն սկսել Հյուսիսային Կորեայի հետ՝ չառաջադրելով նախնական պայմաններ:
Իսրայելի բանակը դեկտեմբերի 13-ին հարված է հասցրել Գազայի հատվածի հարավային մասում ՀԱՄԱՍ-ի ռազմաճամբարին ի պատասխան հրեական պետության տարածքի հրթիռակոծման:
6,1 մագնիտուդով երկրաշարժ է դեկտեմբերի 13-ին տեղի ունեցել Իրանի արեւելքում:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը, ելույթ ունենալով ազգային պաշտպանական խորհրդաժողովում, հայտարարել է, որ Հյոսիսային Կորեան պետք է դառնա աշխարհի ամենաուժեղ միջուկային տերությունը:
2016 թվականի փետրվարի 28-ին ծառայակցի կողմից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ՝ Գորանբոյի շրջանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Ահմեդով Նաթիգ Գուրբան օղլուն (Əhmədov Natiq Qurban oğlu): «Ռազմինֆո»-ի փոխանցմմաբ՝ դեպքի մասին հայտնի է դարձել միայն 2017 թվականին դրա վերաբերյալ դատական գործի փաստաթղթերից:
«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրադատարանում դեռեւս 2015-ից հետաձգված 2 գործ կա․ մեկը՝ Ադրբեջանի դեմ, մյուսը՝ Հայաստանի։ Երկուսն էլ փախստականների դիմումների համաձայն, որտեղ նրանք վիճարկում են այն արգելքը, որն իրենց խոչընդոտում է վերադառնալ հայրենի տուն եւ տնօրինել իրենց սեփականությունը։
Ամերիկացի օձորս Ջեյսոն Լեոնն սպանել է ռեկորդային երկարությամբ մուգ վագրախայտ էգ պիթոնի:
ԱՄՆ Քոննեքթիկուտ նահանգում ծագումով հայ բժիշկ Վահագն Անդիկյանը փրկել է 82-ամյա կնոջ կյանքը: Վերջինս պայքարում էր ձվարանների քաղցկեղի դեմ:
2,8 հազարից ավելի խաղաղ բնակիչներ են զոհվել 2014 թվականի ապրիլից Դոնբասում զինված հակամարտության ողջ ժամանակաշրջանում:
«Եթե պարզ ազատությունները խոչընդոտվեն, նշանակում է՝ Հայաստանը բացարձակ պատրաստ չէ ԵՄ-ի հետ համագործակցության»:
«Կետի» հիերոգլիֆը (այն նշանակում է «Հյուսիս» եւ ծառայում է որպես ԿԺԴՀ-ի խոսակցական անվանում) դեկտեմբերի 12-ին Ճապոնիայում հայտարարվել է անցնող 2017 թվականի խորհրդանիշը:
Էվան Քերոլը Հարավային Կարոլինայից (ԱՄՆ), տեսանյութում ներկայացրել է, թե ինչպես է շնաձուկը հարձակվել իր կնոջ՝ Սառա Իլինգի վրա, երբ իրենք մեղրամիսին հանգստանում Էին Կարմիր ծովում:
Պաղեստինյան «Համաս» շարժմն ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից հետո հայտարարել է երրորդ ինտիֆադա սկսելու մասին:
Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը կարելի է նկատել ցնցիչ, բայց ոչ անպայման անակնկալ: Ավելի ճիշտ, նախագահ Թրամփն արդեն հատկանշված է նման չկշռադատված հայտարարություններ կատարելու կանխատեսելիությամբ:
Վաշինգտոնը մտադիր չէ մինչեւ 2021 թվականը փորձել իշխանությունից հեռացնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: