Թուրքիայում մեկնաբանել են առողջարաններում կորոնավիրուսի բռնման մասին հաղորդագրությունները
Թուրքիայի առողջապահության նախարարությունը չի արձանագրում կորոնավիրուսի նոր դեպքերի աճ երկրի առողջարանային տարածաշրջաններում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը: Ավելի վաղ Թուրքիայի առողջարաններում COVID-19-ի բռնկման մասին հաղորդել էին ռուսաստանյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Թուրքիայի առջողապահության նախարար Ֆահրեթթին Քոջայի հայտարարությունը, որն ասել էր ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսի նոր դեպքերի աճի մասին:
Ինչպես օգոստոսի 4-ին հայտնել է Քոջան, կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը Թուրքիայում մեկ օրում ավելացել է 1083-ով, մահացել է 18 հիվանդ: Նախորդ օրը նա տեղեկացրել էր մեկ օրում կորոնավիրուսի հայտնաբերված 995 դեպքի եւ 19 մահացած պացիենտների մասին:
«Կորոնավիրուսի ոչ մի բռնկում առողջարանային գոտիներում չի դիտվում, այնտեղ խնդիր չկա: Մենք հիվանդացածների թվի աճ ենք արձանագրում խոշոր քաղաքներում՝ Անկարայում, Ստամբուլում, Կոնիեում, Դիարբեքիրում, Ղազիանթեփում»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նա ներկայացրել է Թուրքիայի միջերկրածովյան տարածաշրջանի իրադրությունը, որի մեջ մտնում է Անթալիայի նահանգը, որի համաձայն, այստեղ վերջին մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը 70-ից նվազել է մինչեւ 59: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը հայտարարել է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել է վարակման արդեն ավելի քան 18 միլիոն դեպք, ավելի քան 691 հազար մարդ մահացել է: