Վրաստանի կառավարությունը կվճարի երկրի քաղաքացիների կոմունալ վարձերը գալիք նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին

Վրաստանի կառավարությունը կվճարի երկրի քաղաքացիների կոմունալ վարձերը գալիք նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին: Այս մասին Վրաստանի կառավարության նիստում հայտարարել է երկրի վարչապետ Գիորգի Գախարիան, գրում է apsny.ge պորտալը:

«Քաղաքացիների եկամուտների նվազումը կամ աշխատանքի կորուստը փոխհատուցելու համար կառավարությունը որոշում է ընդունել 4 ամսով երկարաձգել կոմունալ ծառայությունների վճարմանն ուղղված աջակցության ծրագիրը: Դա կլինի նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին: Օգնությունը լինելու է նույն սկզբունքով` կառավարությունը կփոխհատուցի մինչև 200 կՎտ էլեկտրաէներգիա և 200 խորանարդ մետր գազ սպառած բնակիչների ծախսերը: Մեր համեմատաբար ապահովված քաղաքացիները հնարավորություն կունենան հրաժարվել այս օգնությունից»,-հայտարարել է Գախարիան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31