Բրիտանացի բժիշկները կատարել են հազվագյուտ ախտաբանությամբ, երբ սիրտը գտնվում է կրծքավանդակի սահմաններից դուրս, նորածին երեխային փրկելու հաջող վիրահատություն:
«Հիշում եմ` ինչպիսի ոգևորությամբ էր պոլսահայ համայնքն ընդունել հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման և հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության լուրը»:
Ճապոնացի գործարար Սատորու Անզակին, որին քաղցկեղ են ախտորոշել, հրաժեշտի հսկայական երեկույթ էր կազմակերպել, որին հրավիրված էր շուրջ 1000 մարդ, տեղեկացնում է BBC-ին:
Դեկտեմբերի 12-ին Լոնդոնում կայացել է «Աստղային պատերազմներ. վերջին ջեդայը» ֆիլմի պրեմիերան:
Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները թմրանյութ են հայտնաբերել Ադրբեջանի մի քաղաքացու մոտ և ձերբակալել նրան:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Վրաստանին զգուշացնում է ֆրանսիական արտադրության Lactalis մանկական կերի մեջ սալմոնելա բակտերիայի հնարավոր առկայության մասին: Սրանից հետո նշված ապրանքը սկսեցին հանել վաճառքից:
Կանադայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Շևչենկոն հաստատել է այն լուրը, որ Կանադան կսկսի զենք մատակարարել Ուկրաինային:
«Տարբեր տեղերում Սերժ Սարգսյանի ելույթներից տպավորություն է ստեղծվում, որ բարեփոխումների ինչ-որ մեկնարկ է ուզում անել, բայց թերհավատությունը շատ մեծ է, ինչը բնական է»:
Ռուսաստանից հետո Թուրքիան Մերձավոր Արևելքում 2-րդ ամենաազդեցիկ պետությունն է:
Վերջերս ընկերներիցս մեկն ինձ ուղարկել էր 5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացու գրածներից մի հատված, որտեղ նա նկարագրում է հին Հայաստանում տիրող ողբալի սոցիալական պայմանները:
Ֆինանսական ոլորտի փորձագետներն անդրադառնում են բիթքոին վճարային միջոցին՝ վերջինիս ֆյուչըրսների առուվաճառքի կապակցությամբ: Ըստ փորձագետների, բիթքոինի արժեքը, որը վերջին շրջանում գրանցել էր սրընթաց աճ, աստիճանաբար կդանդաղի մոտակա ամիսների ընթացքում:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի որոշումը ցույց է տալիս հարգանքի բացակայությունը պաղեստինյան կողմի իրավունքների նկատմամբ եւ ապացուցում է, որ Նահանգները չի կարող ազնիվ միջնորդ լինել Մերձավոր Արեւելքի խաղաղ գործընթացում։
Վերջին մեկ տարում 27.6 տոկոսով ավելացել են թուրքական «Aselsan» և «TAI» ռազմարդյունաբերական ընկերությունների կողմից զենքի վաճառքի ծավալները: Թուրքական «Haberturk» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) կազմած զեկույցից:
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը դեկտեմբերի 12-ին հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ամիր Հաթամիի հետ:
Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը վերահաստատել է Թուրքիային ուղղված կոչը՝ ազատ արձակելու բանտարկված լրագրողներին:
Blue Origin ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը Twitter-ում զետեղել է New Shepard 3 բազմակի օգտագործման համակարգի առաջին փորձարկումների տեսագրությունը:
ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուգլիսին Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերություններում որեւէ մարտահրավեր չի տեսնում:
Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը մտադիր է երկխոսություն վարել Կատալոնիայի նոր ժեներալիտետի հետ, որը ձեւավորվելու է տարածաշրջանային խորհրդարանի դեկտեմբերի 21-ին կայանալիք ընտրությունների արդյունքներով:
Առնվազն 58 մարդ է տուժել դեկտեմբերի 13-ին Իրանի հարավ-արեւելքի Քերմանի նահանգում տեղի ունեցած 6,1 մագնիտուդով երկրաշարժից:
«Մենք միշտ քննադատում ենք Հայաստանի իշխանություններին, բայց արագ զարգացող աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային գործընթացներում Հայաստանը կարողանում է հավասարակշռություն ստեղծել»:
ԱՄՆ-ն իրավունք չունի միանձնաբար որոշում ընդունել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին, ամբողջ աշխարհը դեմ է դրան:
Առնվազն 900 շենք է այրվել «Թոմաս» բնական հրդեհի պատճառով, որն արդեն գրեթե հազար քառակուսի կիլոմետր տարածք է ընդգրկել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում:
Ռուսաստանին հայտնի է պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը. տվյալ դեպքում այն չի համընկնում Մոսկվայի դիրքորոշման հետ, որը քաջ հայտնի է:
Ադրբեջանի զինված ուժերը այսուհետ կմասնակցեն երկրի ներսում հասարակական կարգի պահպանման գործողություններին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հրավիրված Իսլամական համագործակցություն կազմակերպության գագաթնաժողովին ժամանակ հորդորել է իսլամական պետություններին Երուսաղեմը ճանաչել որպես Պաղեստինի օկուպացված մայրաքաղաք:
Սիրիայի Տարտուս քաղաքում կստեղծվի ռուսական լիարժեք ռազմածովային բազա:
«Հիմա կատարվում են Մեծամորի ատոմակայանի մոդեռնիզացման աշխատանքներ։ Ռուսաստանն արդեն 270 միլիոն տվել է Հայաստանին, և 30 մլն դոլար էլ տվել է գրանտի տեսքով, որը նույնպես ներդրում է»:
Թուրքիայի Ռիզե քաղաքում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան համալսարանի հանրակացարանում զանգվածային թունավորման դեպք է արձանագրվել:
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի գլխավոր առաջնայնությունների շարքում է: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում հնչած իր ելույթում:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ կտեղափոխվի երեք տարուց ոչ շուտ: