
Մավրիտանիայի կառավարությունը հրաժարական է տվել

Մավրիտանիայի վարչապետ Իսմայիլ ուլդ Շեյխ Սիդիյան հրաժարական է տվել իր գլխավորած կառաարության հետ: Օգոստոսի 6-ին այդ մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը:
«Վարչապետ Իսմայիլ ուլդ Շեյխ Սիդիյան եւ նրա կառավարության անդամները երկրի նախագահ Մոհամեդ ուլդ Գազվանիին պաշտոնաթողության խնդրագիր են ներկայացրել»,- ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: