Հյուսիսային Կարոլինայի (ԱՄՆ) Shallotte River Swamp Park ազգային բնայգում մի քանի ալիգատորներ սառել-մնացել են սառույցի մեջ անոմալ ցուրտ եղանակի պատճառով:
Բանկին ունեցած պարտքերի պատճառով Ադրբեջանի Մասալիի շրջանի Շարաֆ գյուղի բնակիչ Ռագիֆ Զեյնալովն ինքնահրկիզվել է շրջանային դատարանի շենքի առջև:
Տարածված լուսանկարներից երևում է, որ պատարագի և Սուրբ հաղորդության ժամանակ պատարագչին՝ Թեհրանի թեմի փոխառաջնորդ Տեր Մակար եպս. Աշգարյանին օգնում են սարկավագի հագուստով կանայք:
Թուրքիայի ոստիկանությունը գյուլենականության մեղադրանքով ձերբակալել է 22 գործող զինվորականի:
Դանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Արզումանյանը և Դանիայի Թագավորության մշակույթի և եկեղեցական հարցերով նախարար Մեթե Բոկը հունվարի 9-ին հանդիպում են ունեցել:
Պաշտոնական Անկարան հրաժարվում է մասնակցել Սիրիայի ազգային երկխոսության առաջիկա համագումարին, որը տեղի է ունենալու Ռուսաստանի Սոչի քաղաքում:
Հնդկաստանի հյուսիսի Ութար Փրադեշի նահանգում, որտեղ շուրջ 200 մլն մարդ է ապրում, անցած օրվա ընթացքում ավելի քան 40 մարդ է մահացել անոմալ ցրտերի պատճառով:
Վրաստանի Փոթիի նավահանգիստը հունվարի 9-ից փակ է փոթորկի պատճառով, որը մոլեգնում է երկրի սեւծովյան ափին:
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն, պաշտպանության նախարար Մուհամեդ բեն Սալմանն ստեղծել է փոքր բանակ՝ աշխարհում խոշորագույն Blackwater մասնավոր զինվորական ընկերության համանմանությամբ:
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը համաձայնության է եկել «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցության հետ, որ դեկտեմբերի 21-ի խորհրդարանական ընտրություններից հետո կփորձի ստանձնել տարածաշրջանի ղեկավարի իր պաշտոնը։
Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Խուրամ Դասթգիր Խանը հունվարի 9-ին հայտարարել է, որ Պակիստանը կասեցրել է ԱՄՆ-ի հետ համագործակցությունը պաշտպանության եւ հետախուզության բնագավառում Իսլամաբադին ցուցաբերվող ֆինանսական օգնությունը սառեցնելու Վաշինգտոնի որոշումից հետո։
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Լեյլա Զանան նիստերից բացակայելու հիմնավորմամբ կզրկվի պատգամավորական մանդատից:
Կյանքի 82-րդ տարում վախճանվել է խորհրդային եւ ռուսաստանցի դերասան Միխայիլ Դերժավինը:
Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ծավալած իր գործունեությամբ և հակահայ տրամադրություններով հայտնի թուրքական «Պայքար հայկական անհիմն պնդումների դեմ» միության (ASİMDER) նախագահ Գյոքսել Գյուլբեյը նոր հայտարարությամբ է հանդես եկել:
Սաստիկ քամին, որն անցած ողջ գիշեր չի դադարել Թբիլիսիում, տապալել է ծառեր, վնասել էլեկտրահաղորդման գծեր ու ավտոմեքենաներ:
Հունվարի 9-ին Մեծ Բրիտանիայի առաջավոր ավիաբազաներ են տեղափոխվել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի երեք B-52H ռազմավարական ռմբակոծիչներ:
2018 թվականին համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կբարձրանան մինչեւ 3,1 տոկոս, բայց հետագա աճի ներուժը մտահոգություն է հարուցում:
Թուրքիայի գործող և նախկին նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Աբդուլլահ Գյուլի միջև տարաձայնությունների խորացումը շարունակում է մնալ երկրի քաղաքական օրակարգի կարևորագույն թեմաներից մեկը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների առաջնորդները համաձայնության են եկել ներգաղթի բարենորոգում իրականացնելու հարցում:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը բանաձեւ է ընդունել հաջակցություն Իրանում տեղի ունեցած հակակառավարական ելույթների:
Վենեսուելայի Ազգային ասամբլեան (միապալատ խորհրդարանը) հունվարի 9-ին անվավեր է ճանաչել ազգային գաղտնարժույթի՝ պետրոյի թողարկման վերաբերյալ իշխանությունների որոշումը:
Թուրքիայի Ադըյաման քաղաքի բանտում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել, ինչի հետևանքով 98 կալանավոր տեղափոխվել է հիվանդանոց:
Լիբիայի ափերի մոտ առնվազն 50 միգրանտ է զոհվել փախստականների փոխադրող նավի խորտակման հետեւանքով:
Թուրքիայում Իրանի և Ռուսաստանի դեսպանները կանչվել են արտաքին գործերի նախարարություն՝ կապված Սիրիայի Իդլիբ շրջանում ստեղծված իրադրության հետ:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել պայմանով, որ դա կնպաստի հյուսիսկորեական միջուկային խնդրի լուծմանը:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հարավային մասում հունվարի 9-ին առնվազն 13 մարդ է զոհվել սողանքների ու հեղեղումների հետեւանքով:
Լույս հունվարի 10-ի գիշերը 7,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կարիբյան ծովում՝ Հոնդուրասի ափերի մոտ:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո երկրում գյուլենականների դեմ գործողությունների շրջանակում միայն 2017 թվականին կալանավորվել է 48 հազար 305 մարդ:
Սապատավոր կետը կին-հետազոտողին փրկել է շնաձկից:
ԱՄՆ-ի Մասաչուսեթսի նահանգի բնակիչ Ռայան Քենդին տեսագրել է վատ եղանակի պատճառով մասնակիորեն սառած օվկիանոսը: