Վրաստանում սկսվել է նոյեմբերի 26-ին Թբիլիսիում կայանալիք Եվրատեսիլ ամենամյա մանկական երգի մրցույթի շոուի տոմսերի վաճառքը, տեղեկացնում է Sputnik-ը:
Աֆղանստանում գյուղատնտեսական այն հողերի մակերեսը, որոնք վերածվել են ափիոնի կակաչի ցանքատարածությունների, հասել է ռեկորդային 328 հազար հեկտարի՝ մեկ տարում ավելանալով 63 տոկոսով:
«Հայաստանի ասոցիացման դուռը փակ է այլևս, թեև ՀՀ-ում շատ են խոսում, որ մի օր Հայաստանը կարող է ասոցիացվել ԵՄ-ին, սակայն ԵՄ-ի հետ ասոցիացումը մի գլոբալ գործընթաց է, այն, ինչպես 2013-ին, այնպես էլ՝ այսօր կամ ապագայում չի կարող տեղի ունենալ մասնակի, կիսատ»:
Ամերիկացի ռեժիսոր եւ սցենարիստ Մարկ Շվաբը «Թագավորական ընտանիքի անդամները» հեռուստասերիալի նկարահանումներից հեռացվել է սեռական ոտնձգությունների մեջ մեղադրանքների կապակցությամբ:
Արաբագետ Սարգիս Գրիգորյանի կարծիքով՝ Սաուդյան Արաբիայում հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ Սաուդյան Արաբիայի թագավորի որդին իր դիրքերն ամրապնդում է դեպի իշխանություն. «Այնտեղ իշխանությունն անցնում է թագավորության հիմնադիրի որդիներին, բայց հիմա կարող է անցնել միապետի որդուն։ Ձերբակալվել են այն ֆիգուրները, որոնք բավական ազդեցիկ էին և մնացել էին ինքնուրույն»։
Եվրամիությունը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության ներուժ է տեսնում եւ հանդես է գալիս ավելի սերտ փոխգործակցության օգտին:
Սերբիան կարող է Եվրամիությանը միանալ 2025 թվականին, եթե 2023-ին ավարտի միավորմանն անդամակցելու շուրջ բանակցությունները:
ԵԱՀԿ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) նոյեմբերի 14-ին և 16-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի մասնակցությամբ հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Մոսկվայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Կատալոնիան Մադրիդի իշխանության ներքո ոչ մի ապագա չունի ստեղծված իրավիճակում:
Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքի մոտակայքում նոյեմբերի 15-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Տիգրանակերտում շինություն է փլուզվել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 22-ին պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան:
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում նոյեմբերի 16-ին առնվազն 18 մարդ է զոհվել ռումբի պայթելու հետեւանքով:
Նոյեմբերի 16-ին ամբողջ Ֆրանսիայում զանգվածային ցույցեր են ընթանում կառավարության կողմից անցկացվող բարեփոխումների դեմ:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ով նոյեմբերի 20-21-ը պաշտոնական այցով կլինի Երևանում, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կքննարկի արցախյան հակամարտության կարգավորման հեռանկարները:
Եվրամիությունը Սերբիայից իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթեր է պահանջում Կոսովոյի անկախության հարցի վերաբերյալ, հակառակ դեպքում երկիրը չի կարողանա անդամակցել ԵՄ-ին:
«Այսօր աշխարհաքաղաքական վիճակն այնպիսին է, որ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը համագործակցում են, որովհետև ամերիկյան քաղաքականությունը նրանց ստիպում է լինել միասին շատ խնդիրների լուծման շուրջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուղաբեն հրաժարվում է պաշտոնաթող լինել զինվորականների հետ բանակցությունների ընթացքում, որոնցում որպես միջնորդ է հանդես գալիս կաթոլիկ հոգեւորականը:
Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը հաստատեց մի օրինագիծ, որի համաձայն օտար լրատվամիջոցները պետք է գրանցվեն որպես «օտար գործակալ»։ Որոշումը կայացվել է որպես հակադարձ քայլ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության այն պահանջի, որի համաձայն Կրեմլի աջակցությունը վայելող RT հեռուստակայանը Միացյալ Նահանգներում պիտի գրանցվի որպես «օտար գործակալ»։
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Էրդողան-Պուտին հանդիպմանը՝ նշեց, որ այն այս տարվա ընթացքում 16-րդ շփումն էր երկու նախագահների միջև։ Նրա խոսքով՝ եղել է 4 հանդիպում և 12 հեռախոսազանգ, ինչը վկայում է այդ երկրների հարաբերությունների զարգացման մասին։
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, որն ավելի վաղ հրաժարական է տվել, ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Փարիզ ժամանելու հրավերը:
ՀՀ կառավարությունը դյուրացնում է Հնդկաստանի քաղաքացիների՝ Հայաստան մուտքի արտոնագիր ստանալու ռեժիմը:
Ակնհայտ է, որ համանախագահողների կողմից որոշակի ակտիվություն կա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Ստամբուլի Սուրբ փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն նոյեմբերի 15-ին Անկարայում հանդիպել է Թուրքիայի փոխվարչապետ Հաքան Չավուշօղլուի, ինչպես նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշ խորհրդականների հետ:
Թուքիայից լոլիկի մատակարարման ծավալների շուրջը համաձայնության ընդունումից հետո այդ երկրից Ռուսաստան է ժամանել առաջին բեռնատար ավտոմեքենան՝ 20 տոննա լոլիկով:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի հանձնաժողովում անդրադարձ է կատարվել փողերի լվացմանը, այդ թվում`«ադրբեջանական լվացքատանը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ լինել»,-այսօր ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց Նիդերլանդների թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը:
Եվրոպական Խորհրդարանում տապալվել է ադրբեջանական խեղաթյուրումների մասշտաբային փորձը, որը նպատակ ուներ հերթական անգամ խաթարել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը, ինչպես նաև Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովին ընդառաջ ստվերել Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերընթաց զարգացումը:
Ադրբեջանի տարածքում նոյեմբերի 15-ին 5,7 և 3 մագնիտուդով գրանցված երկրաշարժերը վնաս են հասցրել ավելի քան 130 բնակելի տների:
Անկարայի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում 108 նախկին ոստիկանի ձերբակալելու մասին որոշում է ընդունել: