Ռուսաստանում հաստատվել է COVID-19-ի 5488 նոր դեպք

Ռուսաստանում սեպտեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5488 նոր դեպք:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, ՌԴ-ում COVID-19-ից մահացել է 119 մարդ, 5428-ը դուրս է գրվել հիվադանոցից:

Ընդ որում 1229 մարդու մոտ (22,4 տոկոս) կլինիկական դրսևորումներ չեն նկատվում։ Նոր դեպքեր են բացահայտվել բոլոր 85 շրջաններում։ Ամենից շատ ՝ Մոսկվայում՝ 670, ևս 203-ը գրանցվել են Սանկտ Պետերբուրգում, 170-ը՝ Մոսկվայի մարզում, 159 — ը՝ Ռոստովում, 156-ը ՝ Նիժնի Նովգորոդում։

Ընդհա նուր առմամբ Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 մլն 57 հազար 362 դեպք, որից 18 484-ը մահացել է, առողջացել է 873 535-ը:

Տեսանյութեր

Լրահոս