Բաժիններ՝

Թրամփը կարծում է, որ Օբաման ոչ արժանիորեն է ստացել Նոբելյան մրցանակը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ նախորդ դեմոկրատ Բարաք Օբաման հանարժանիորեն է ստացել Խաղաղության Նոբելյան մրցանակը։ «Հիշում եք, մեր մեծ նախագահին, այո՞. Բարաք Հուսեյն Օբամային. նա այն (մրցանակը) ստացավ անմիջապես (պաշտոնն ստանձնելուց հետո): Նրան հարցրել են. «Ինչո՞ւ դուք այն ստացաք»:

Իսկ նա չկարողացավ դա բացատրել, հիշո՞ւմ եք…Իսկ հետո (Ջո) Բայդենն ասաց. «Իսկ ի՞նձ»: Իսկ նրանք պատասխանեցին. «Ո՞վ էնա, գրողը տանի, եւ իսկ ի՞նչ է նա արել»: Օբաման այն ոչ արժանիորեն է ստացել»,-ասել է Թրամփը՝ հանդես գալով Նեւադայում անցկացված հանրահավաքում: Դրա հետ մեկտեղ Թրամփը հիշեցրել է, որ իրեն օրերս երկու անգամ այդ մրցանակին են առաջադրել արաբա-իսրայելական եւ կոսովո-սերբական հակամարտությունների կարգավորման ջանքերի համար: «Բայց ֆեյք ԶԼՄ-ներն այդ մասին չեն հաղորդել»,-ասել է նախագահը: Օբաման մրցանակն ստացել է «միջազգային դիվանագիտության ամրապնդմանն ուղղված ջանքերի համար» ձեւակերպմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս