Սևծովյան նավատորմում առաջին անգամ կանանցից բաղկացած անձնակազմ է ձևավորվել
ՌԴ Սեւծովյան նավատորմում (ՍՆ) էքսպերիմենտ է անցկացվել պարեկային կատերի՝ կանանցից բաղկացած անձնակազմի ձեւավորման գծով. այն համարվել է հաջող նախաձեռնություն: Այդ մասին հայտարարել է ՍՆ-ի տեղեկատվական ապահովման բաժնի պետ երկրորդ աստիճանի կապիտան Ալեքսեյ Ռուլեւը:
«Սեւծովյան նավատորմում հաջողությամբ ավարտվել է պարեկային կատերի՝ կանանցից բաղկացած անձնակազմի ստեղծման էքսպերիմենտը: Էքսպերիմենտի ժամանակ կին զինծառայողներն անցել են ինտենսիվ համազորային պատրաստման դասընթացներ, ուսանել կատերի հրամանատարի, էլեկտրիկ շարժիչագործի եւ ղեկային ազդանշանորդի մասնագիտությունները»,-ասել է նա: Նախագծի սկզբնական փուլում փորձարարական անձնակազմը հատուկ դասընթացներ է անցել Սանկտ Պետերբուրգի Արժույթի միջազգային հիմնադրամի միավորված ուսումնական կենտրոնում:
«Ծով դուրս գալու ժամանակ նրանք ինքնուրույն կատարել են զբաղեցրած պաշտոններում բոլոր պարտականությունները, անցկացրել են ուժասարքերի, նավիգացիոն սարքավորման, պարեկային կատերի մասերի ու մեխանիզմների տեխնիկական սպասարկում: Ջրատարածքի պարեկման ուսուցման ընթացքում անձնակազմը վարժանքներ է անցկացրել հակադիվերսիոն պաշտպանության, ինչպես նաեւ նավի կայունության համար պայքարի գծով»,-պատմել է Ռուլեւը: Վարժանքների եզրափակիչ փուլում անձնակազմը լրիվ կազմով հաջողությամբ կատարել է մարտական պատրաստության մարզումները՝ գործնական նռնականետման եւ հաստիքային զենքի հրաձգության գծով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: