Բաժիններ՝

Մինչև 2050թ․ երկրագնդի բնակչության թիվը կանցնի 10 միլիարդից․ զեկույց

Տնտեսագիտության և խաղաղության ինստիտուտը (IEP) հրապարակել է էկոլոգիական վնասների գնահատման զեկույցը։ Ըստ այդմ՝ մինչև 2050թ․ երկրագնդի բնակիչների թիվը կհատի 10 միլիարդի սահմանը, իսկ բնական պաշարների համար պայքարը պատերազմների ծագման պատճառ կդառնա։ Այս մասին գրում է ermenihaber.am–ը։

Զեկույցի համաձայն՝ երկրագնդին սպառնացող երկու խումբ հիմնական գործոններ կան։ Առաջինը սննդի և ջրի պաշարների սահմանափակությունն ու բնակչության թվի աճը, երկրորդը՝ հեղեղները, երաշտները, փոթորիկները, ծովի մակարդակի բարձրացումը, օդի ջերմաստիճանի բարձրացումը և նմանատիպ բնական աղետածին պայմանները։

Նշվում է մասնավորապես, որ Հնդկաստանի և Չինաստանի պես մեծ բնակչություն ունեցող երկրներում մինչև 2050թ․ ջրի պաշարների լուրջ սակավություն կլինի։

Ըստ հեղինակների կանխատեսումների՝ մինչև 2050թ․ երկրագնդի բնակչության 1․2 միլիարդը կդիմի հարկադիր գաղթի։ Պետք է նշել, որ միայն նախորդ տարվա ընթացքում շուրջ 30 մլն մարդ շրջակա միջավայրի պայմանների կամ բախումների պատճառով գաղթել է իր մշտական բնակության վայրից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս