Նոր Օռլեանի բնակիչներին կարգադրվել է տարահանվել «Սալլի» մրրիկի պատճառով
Նոր Օռլեանի (Լուիզիանայի նահանգ) իշխանությունները, որի բնակչությունը շուրջ 390 հազար է, մի քանի շրջանների բնակիչներին կարգադրել են տարահանվել «Սալլի» արեւադարձային մրրիկի մոտենալու պատճառով, որն ավելի վաղ առաջացել է Ատլանտյան օվկիանոսում: Սեպտեմբերի 14-ին այդ մասին հայտնել է Axios պորտալը: Պորտալի տվյալներով՝ տարահանման հրամանագրեր են ստորագրվել նաեւ Լուիզիանայի հարավ -աեւելքի մի շարք այլ քաղաքներում, այդ թվում Մորգան Սիթիում, որտեղ բնակվում է շուրջ 15 հազար բնակիչ:
Սպասվում է, որ սեպտեմբերի 14-ին «Սալլին» կսաստականա մինչեւ փոթորիկ: Մթնոլորտային երեւույթի սահմաններում քամու արագությունն այժմ կազմում է վայրկյանում շուրջ 26,3 մետր եւ շարունակում է աճել: Փոթորիկը վայրկյանում 3,6 մետր արագությամբ շարժվում է դեպի հյուսիս – արեւմուտք: Սեպտեմբերի 12-ին Լուիզիանայի նահանգապետ Ջոն Բել Էդվարդսն արտակարգ դրության ռեժիմ է սահմանել նահանգի ծովեզերեք արեւադարձային մրրիկի մոտենալու պատճառով: Փոթորիկների սեզոնը սոորաբար Ատլանտյան օվկիանոսում շարուակվում է կես տաի՝ հունիսի սկզբից մինչեւ նոյեմբերի վերջը: Մթնոլորտային երեւույթը դասակարգվում է որպես արեւադարձային մրրիկ եւ ստանում է անուն, եթե քամու արագությունը դրա սահմաններում հասում է վայրկյանում շուրջ 17,5 մետրի: Քամու արագությունը վայրկյանում 33 եւ ավելի մետրի դեպքում մրրիկը դառնում է փոթորիկ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: