Բաժիններ՝

Բեռլուսկոնին դուրս է գրվել հիվանդանոցից COVID-19-ից բուժվելուց հետո

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին սեպտեմբերի 14-ի առավոտյան դուրս է գրվել Միլանի «Սան Ռաֆայելե» հիվանդանոցից, որտեղ նրան կորոնավիրուսով հոսպիտալացրել էին սեպտեմբերի 3-ին: Հեռարձակումը վարել է RAI News 24 նորությունների ալիքը։

«Ես կարծում եմ, որ սա ամենավտանգավոր փորձությունն էր իմ կյանքում»,- ասել է 83-ամյա քաղաքական գործիչը՝ հեռանալով բուժհիմնարկությունից: Նա կոչ է արել պահպանելու բոլոր կանոնները՝ կանխելու համար թույլ առողջությամբ մարդկանց վարակումը:

Եվրապատգամավորը եւ «Հառա՜ջ, Իտալիա» կուսակցության անփոփոխ առաջնորդն, ամենայն հավանականությամբ, կարանտինում կգտնվի Արկորի իր նստավայրում այնքան ժամանակ, մինչեւ կորոնավիրուսի երկրորդ անալիզի բացասական արդյունք չստանա, նշում են Իալիայի զանգվածային լրատվամիջոցները:

Իտալիայի նախկին վարչապետի մոտ կորոնավիրուսային վարակը հայտնաբերվել է սեպտեմբերի 2-ին, ավելի ուշ նախազգուշության նպատակով նրան հոսպիտալացրել են: Քաղաքական գործչի մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ վաղ փուլում: Ավելի վաղ Բեռլուսկոնին ինքը կուսակցիներին հղած ուղերձում հիվանդությունը «դժոխային» է անվանել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս