Եվրոպայի խոշորագույն տնտեսությանը լուրջ հարված է հասցվել. Bloomberg

Գերմանիայում հայտնաբերել են խոզերի աֆրիկյան ժանտախտի (ԽԱԺ) դեպքեր, ինչը հարվածի տակ է դնում խոզի մսի եվրոպական արտահանողին: Այդ մասին գրում է Bloomberg-ը:

Գերմանիան, որը Չինաստան մսի խոշորագույն մատակարարն է, միջոցներ է ձեռնարկել կենդանիների շրջանում համաճարակը կանխելու համար. թույլ վարազներին հայտնաբերելու համար օգտագործվել են վարժեցված շներ, արեւելյան սահմանի երկայնքով տեղադրել են էլեկտրական ցանկապատեր, իսկ վարորդներին կոչ են արել ճանապարհներին չնետել խոզապուխտով բուտերբրոդներ: Այնուամենայնիվ, Բրանդենբուրգի դաշնային երկրամասում գտել են ԽԱԺ-ով վարակված վայրի վարազի: Եթե աֆրիկյան ժանտախտի դեպք հաստատվի նույնիսկ վայրի կենդանու մոտ, խոզի մսի արտահանումն անհպապաղ կդադարեցվի:

Հաշվի առնելով, որ կարանտինի պատճառով Գերմանիան ներքաշվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր վատագույն ռեցեսիայի մեջ, ԽԱԺ-ի բռնկումը լրացուցիչ հարված կհասցնի Եվրոպայում մսի այդ տեսակի գլխավոր արտադրողին, նշում է Bloomberg գործակալությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930