![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանը մահափորձ է պատրաստում ՀԱՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի դեմ որպես վրեժ Սուլեյամանիի սպանության համար
![](https://168.am/wp-content/uploads/2020/09/1027537.jpg)
Իրանի իշխանությունները դիտարկում են Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) Միայցյալ Նահանգների դսպան Լանա Մարքսի դեմ մահափորձի հնարավորությունը՝ որպես Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Քասեմ Սուլեյմանիի սպանության պատասխան: Դա սեպտեմբերի 13-ին պնդում է Politico թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների:
Նշվում է, որ ՀԱՀ-ում դեսպանի դեմ մահափորձն Իրանի կողմից պատասխանի հնարավոր տարբերակներից սոսկ մեկն է: Ավելի վաղ Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը չի մոռանա ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանությունը եւ պատասխան կտա ամերիկացիներին: екла Իսլամական հեղափոխության պահապանների «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Քասեմ Սուլեյմանին զոհվել է հունվարի լույս 3-ի գիշերը Բաղդադի օդանավակայանի շրջանում ԱՄՆ-ի հրթիռային հարվածի հետեւանքով: Ի պատասխան Թեհրանը հունվարի լույս 8-ի գիշերը հրթիռային հարված է հասցրել Իրաքում երկու օբյեկտների, որոնք օգտագործում Էին ամերիկացի զինվորականները՝ Այն էլ Ասադ ռազմակայանին եւ Էրբիլ քաղաքի օդանավակայանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: Politico, Իրան, ՀԱՀ, ԱՄՆ, դեսպան, մահափորձ