«Իրավիճակը կբարդանա. հոկտեմբերին, նոյեմբերին մենք ավելի բարձր մահացություն կտեսնենք». Հանս Կլյուգե
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) սպասում է, որ Եվրոպայում կորոնավիրուսի պատճառով մահերի թիվը հոկտեմբերին եւ նոյեմբերին կավելանա: Այդ մասին հաղորդել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեին:
«Իրավիճակը կբարդանա: Հոկտեմբերին, նոյեմբերին մենք ավելի բարձր մահացություն կտեսնենք»,- հայտարարել է Կլյուգեն: Գործակալության հաղորդարգության մեջ նշված է, որ մահերի թվի ավելացումը կապված կլինի Եվրոպայում համաճարակի նոր ալիքի պատճառով ախտահարման դեպքերի քանակի աճի հետ: Համավարակի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով է վարակվել 29 միլիոնից ավելի մարդ, ավելի քան 920 հազարը մահացել է: Ռուսաստանում, կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալներով՝գրանցվել է վարակման 1 062 811 դեպք, առողջացել է 876 225 մարդ, մահացել է 18 587-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: