«Վերջին շրջանում Թուրքիան անընդհատ Հայաստանին մեղադրում էր, որ տարածաշրջանում ստեղծում է անկայունություն, մինչդեռ իրականում այդ ամենը փաստերով իրականացնում է Թուրքիան, սկսած Լիբիայից՝ մինչև Միջերկրական ծով։ Այս ամենը խոսում է այն մասին, որ Թուրքիան տարածաշրջանում իսկապես դարձել է չարիք և փորձում է քիթը խոթել հարավային Կովկասում»,- Արցախի տեղեկատվական շտաբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահրամ Բալայանը։
Սիրիացի վարձկան Աբդուլլահը (անունը փոխված է) BBC-ի արաբական ծառայությանը պատմել է, թե ինչպես է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից խաբեությամբ բերվել Ադրբեջան` հայերի դեմ կռվելու:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունն այցելել է Իրանի երկրորդ վիճելի օբյեկտ, որտեղ գործակալությունը կասկածում էր, թե չհայտարարված միջուկային նյութ է պահվում:
Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բալայանը վստահ է, որ հայ զինվորների սխրագործությունները և հայ ժողովրդի միասնությունը թույլ կտան, որպեսզի հայ մարդը շարունակի իր բազմադարյա երթը հայրենիքում։
ՀՀ ՊՆ-ն տեղեկություն էր տարածել, որ այսօր ժամը 10:00-ից սկսած Թուրքիայի Հանրապետության օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ն մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կոչը Հայաստանին և Ադրբեջանին ու տարածված հաղորդագրությունը համարում է Ադրբեջանի տապալում, և այն էլ՝ նման կարևոր միջազգային հարթակում։
Գերմանիայի Բունդեսթագի Հարավկովկասյան խորհրդարանական խմբի նախագահներ Ալբերտ Վեյլերն ու Թիլլ Մանսմանը կոչ են արել անհապաղ դադարեցնել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ընթացող ռազմական գործողությունները:
«Ես իմ եկեղեցում զօր ու գիշեր աղոթքս եմ բարձրացնում, ինչով կարողանում եմ օգտակար եմ լինում իմ ժողովրդին։ Եթե հովիվը հոտի կողքին չլինի, հոտը կցրվի։ Ես իմ տեղում եմ, իմ հոտն էլ պաշտպանված է։ Ինչպես Ավետարանում է ասվում՝ քաջ հովիվը իր անձն է դնում հոտի համար։ Ես դրան էլ պատրաստ եմ՝ առաջին հերթին հոգևոր իմաստով, իսկ այսպիսի պայմաններում՝ նաև բառի բուն իմաստով։ Ես կատարում եմ Աստվածաշնչյան այդ պատգամը»։
Վահրամ Բալայանը՝ սահմանում տեղի ունեցող իրադարձությունների մասին. ՈւՂԻՂ
Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնային ուժերի նախկին գերագույն հրամանատար, ծովակալ Ջեյմս Սթավրիդիսը բարձր է գնահատել հայկական կողմի ռազմական հնարավորությունները:
«Վեկտոր» կենտրոնի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտվել են: Այդ մասին հայտնել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան:
Ռուսաստանի Դաշնությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սկսված ռազմական գործողությունների առաջին րոպեներից հետևում է իրադարձություններին և մշտական կապի մեջ է հակամարտության մեջ ներգրավված բոլոր պետությունների հետ:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 30-ին, տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը:
Ադրբեջանական դիրքի գրավումը
Ադրբեջանի սանձազերծած պատերազմը և թուրքական գործոնի ակտիվացումը տարածաշրջանում իրական վտանգ է ոչ միայն Հայաստանի, Արցախի, այլև տարածաշրջանի մյուս երկրների, մասնավորապես՝ Իրանի համար:
Այսօր ժամը 10:00-ից սկսած Թուրքիայի Հանրապետության օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ը մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին:
Եվրամիության անդամ երկրների ղեկավարները հոկտեմբերի 1-2-ին կայանալիք գագաթնաժողովում երրորդ երկրներին կոչ են անելու չխառնվել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին:
ԵՄ գագաթնաժողովի նախօրեին Եվրոպական Խորհդի նախագահ Շառլ Միշելը բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ԼՂ հակամարտության հարցով:
Թուրքիան ընդունում է արդեն իր դիակները. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արծրուն Հովհաննիսյանը՝ տարածելով այս լուսանկարը։
դրբեջանական քարոզչամեքենան հերթական ապատեղեկատվությունն է տարածել Արցախի ՊԲ կողմից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրի կիրառման մասին: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Արցախ-Իրան սահմանի մոտակայքում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ծանր տեխնիկա է տեղափոխում սահմանի այդ հատված։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների վերաբերյալ հատուկ նամակ է հղել Բահրեյնի Թագավորության թագավոր Շեյխ Համադ բին Իսա Ալ Խալիֆային:
Նիդերլանդների խորհրդարանի անդամ Ջոել Վուրդեվինդը երկրի իշխանություններին կոչ է արել միանալ Թուրքիային և Ադրբեջանին կանգնեցնելու Ֆրանսիայի նախաձեռնությանը:
ԱՄՆ Կոնգրեսի բազմաթիվ անդամներ՝ ինչպես Սենատից, այնպես էլ Ներկայացուցիչերի պալատից, հայտարարություններ են տարածել, որոնցով դատապարտում են Ադրբեջանին և Թուրքիային՝ ազատ և անկախ Արցախի Հանրապետության դեմ ռազմական հարձակման համար, հարձակում, որն ընդլայնվեց նաև դեպի Հայաստան:
Եվրոպան ինքը պետք է կառուցվածքավորի եւ ամրապնդի Ռուսաստանի հետ հարաբերությունները, այլ ոչ թե դա պատվիրակի ՆԱՏՕ-ին:
Արցախի և Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիա սանձազերծած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սկսել է նախապայմաններով հանդես գալ՝ դրանով իսկ քողարկելով սեփական զինված ուժերի ձախողումն ու պարտվողական տրամադրությունները:
Առնվազն մեկ մարդ է զոհվել Ջեքսոնվիլ քաղաքում (Ֆլորիդայի նահանգ) ԱՄՆ-ի Amazon ընկերության պահեստում:
Աշխարհի խոշորագույն երիտասարդական-քաղաքական կազմակերպությունը՝ Սոցիալիստ երիտասարդների միջազգային միությունը, որին անդամակցում է ՀՅ Դաշնակցության երիտասարդականը, հատուկ հայտարարությունով խստորեն դատապարտել է Արցախի վրա ադրբեջանական հարձակումը։
Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման կոչ է արել:
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է արցախա-ադրբեջանական հակամարտության հարցում Ադրբեջանին աջակցող Թուրքիայի հայտարարությունները: `