Ղարաբաղյան կարգավորման շուրջ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ Վիեննայի հանդիպման արդյունքներն առաջընթացի հասնելու հույս են տալիս:
Մոսկվան Բաքվին ու Երեւանին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ կայացած հանդիպման արդյունքների իրականացման գործում:
Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, անդրադառնալով 2016թ. ապրիլյան պատերազմին, հայտարարել է, որ ադրբեջանական բանակը ցանկացած պահի կարող է սկսել պատերազմը Ղարաբաղի դեմ:
Եվրամիության երկրների պաշտոնատար անձինք անհանգստացած են այն բանից, որ Ուկրաինայում նախագահական մրցավազքի առաջատար Վլադիմիր Զելենսկին առայժ բավականաչափ պարզորոշ չի դրսեւորել եվրաինտեգրացման իր ձգտումը:
Ուկրաինայում նախագահական մրցավազքի առաջատար Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր համար ընդօրինակման են արժանի Լի Կուան Յուն եւ Ուինսթոն Չերչիլը։
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենն այն պնդումներից հետո, թե իրեն անվայել է պահել կանանց նկատմամբ, խոստացել է ավելի հարգալից վերաբերվել մյուս մարդկանց անձնական տարածությանը:
Բրիտանական ոստիկանությունը պլան է պատրաստել, որը 10 հազար ախատակիցների արագ ծավալում է նախատեսում այն դեպքում, եթե անկարգություններ սկսվեն Brexit-ի շուրջ վեճերի պատճառով
Երկու կուսակցություններից սենատորներներն ապրիլի 3-ին ԱՄՆ-ի Կոնգրեսին առաջարկել են ընդունել օրինագիծ, որը միտված է Վենեսուելայի դեմ պատժամիջոցների խստացմանը, ինչպես նաեւ Բոլիվարյան Հանրապետության բնակիչներին 400 միլիոն դոլարի չափով մարդասիրական օգնության տրամադրելուն:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն ապրիլի 3-ին պաշտոնական այցով Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուին հայտարարել է, որ Սիրիայում Անկարայի միակողմանի գործողությունները կարող են ավերիչ հետեւանքներ ունենալ:
Թեհրանը երբեք էլ մեծ հույսեր չի կապել Եվրոպայի պետությունների հետ նրանց կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կատարման հարցում եւ ավելի մեծ կարեւորություն է տվել իր ավանդական գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմանը:
Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի և Եթովպիայի միջև համագործակցության համար առկա հրաշալի ներուժի բացահայտումը: Մենք երկու ազգ ենք, երկու ժողովուրդ, որոնք պատմության խորքից են միմյանց ճանաչում: Մենք ունենք խորը պատմական արմատներ:
ՆԱՏՕ-ն չի կարող դյուրահավատ լինել Ռուսաստանի հետ հարաբերություններում: Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի 70-ամյակի նախօրյակին ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսում, տեղեկացնում է BBC-ին:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության նոր ղեկավար է դարձել Fox News հեռուստաալիքի ազգային անվտանգության հարցերի փորձագետ Մորգան Օրտեգուսը:
Ուկրանիայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ընդունել է Ուկրաինայի նախագահական ընտրարշավի առաջատար եւ շոումեն Վլադիմիր Զելենսկու՝ բանավեճերը Կիեւի «Օլիմպիյսկի» մարզադաշտում անցկացնելու առաջարկությունը։
Վենեսուելական ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոյի դեմ, որն իրեն երկրի ժամանակավոր նախագահ է հռչակել, քրեական դատավարությունն սկսված է:
Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի անդամները պաշտպանել են այն օրինագիծը, որը կառավարությանը պարտավորեցնում է Brexit-ի հետաձգում խնդրել` առանց համաձայնագրի Եվրամիությունից դուրս գալուց խուսափելու համար։
Տնտեսության մեջ անցած մեկ տարվա ընթացքում, բացի տնտեսական հեղափոխության մասին հռչակագրից, մենք որևէ առարկայական տեղաշարժ չունենք։ Այնպես որ, այո՛, պետք է պատրաստվել պատերազմին։ Բայց դրան պետք է պատրաստվել ոչ միայն՝ զինված ուժերի մարտունակության բարձրացմամբ, այլ նաև՝ պետությունը հզորացնելով։ Այն, ինչը Նիկոլ Փաշինյանին չի հաջողվում։ Հուսանք՝ առայժմ չի հաջողվում:
Շանհայի Hudong-Zhonghua նավաշինական ընկերությունը կկառուցի աշխարհում խոշորագույն լցանավը հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) փոխադրման համար:
Երկրի բնակչության թվաքանակը 2019 թվականին կազմել է 7,7 միլիարդ, իսկ մինչեւ 2050 թվականը կհասնի 9,7 միլիարդի:
Թվում էր, թե այս շաբաթ Հայաստանի արտաքին քաղաքականության ամենանշանակալից զարգացումը պետք է լիներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած առաջին բանակցային հանդիպումը Արցախյան հակամարտության շուրջ: Սակայն, քանի որ այս բանակցություններում բեկում չգրանցվեց, մեր ուշադրությունը կենտրոնացնենք այլ կարևոր հարցերի վրա:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն ուղարկելու նպատակով գումարներ հավաքելու կասկածանքով Մոսկվայում տղամարդ է ձերբակալվել:
Եվրամիությունը չի համաձայնի հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ամսաթվի նոր հետաձգմանը, եթե թագավորության խորհրդարանը մինչեւ ապրիլի 12-ը հավանություն չտա Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրին:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 2-ին՝ ԱՄՆ այցի շրջանակում այցելել է ԱՄՆ Կոնգրես:
Թուրքիայում մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ուշագրավ է, որ հարավ-արևելյան քրդաբնակ Բաթման նահանգում առաջին անգամ ընտրվել է կին թաղապետ:
Իրանում հեղեղումների զոհերի թիվը հասել է 62-ի:
Ուկրաինայի նախարարների կաբինետն արգելք է սահմանել Ռուսաստանի հետ ոչ կանոնավոր ավիահաղորդակցության վրա՝ պետական անվտանգության ապահովման նպատակով:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները ոչ թե Մինսկի խմբի համանախագահներն են մոռացության մատնել, այլ հայկական կողմը դրանք չի մղել առաջին պլան։
«Փաշինյան-Ալիև վերջին հանդիպման առանձնահատկությունն այն էր, որ սա մեր նոր իշխանության ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական դեբյուտն էր Արցախի բանակցություններում։ Մինչև այդ մի քանի հանդիպումներ Ալիևի հետ արդեն եղել էին, բայց այդուհանդերձ, դրանց չէր տրվում որևէ պաշտոնական կարգավիճակ։ Կարծում եմ՝ միջազգային դերակատարների համար շատ կարևոր էր, թե, ի վերջո, ինչ վարքագիծ է դրսևորում ՀՀ այսօրվա ղեկավարը, ինչ տակտիկա ու մեթոդոլոգիա է ընտրում բանակցային գործընթացում»:
Ամերիկացի եւս երկու կանայք են ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին մեղադրել անպատշաճ պահվածքի մեջ, Բայդենի դեմ նման գանգատների ընդհանուր քանակը հասել է չորսի: