«Թուրքիան տարածաշրջանում իսկապես դարձել է չարիք». Վահրամ Բալայան

«Վերջին շրջանում Թուրքիան անընդհատ Հայաստանին մեղադրում էր, որ տարածաշրջանում ստեղծում է անկայունություն, մինչդեռ իրականում այդ ամենը փաստերով իրականացնում է Թուրքիան, սկսած Լիբիայից՝ մինչև Միջերկրական ծով։ Այս ամենը խոսում է այն մասին, որ Թուրքիան տարածաշրջանում իսկապես դարձել է չարիք և փորձում է քիթը խոթել հարավային Կովկասում»,- Արցախի տեղեկատվական շտաբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահրամ Բալայանը։

Նա վստահ է, որ Թուրքիայի նախագահը փորձում է պանթուրքիստական ծրագրերից մեկն իրականություն դարձնել ՝դեպի թուրքական աշխարհ ձգելու, հայկական սեպը վերացնելու ճանապարհով, ինչը երբեք չի թաքցրել։

«Թուրքիայի կողմից այս համատեքստում արվող բոլոր հայտարարություններն աշխարհի կողմից անտեսվում են, սա բացահայտ ցեղասպանական մոտեցում է, որը Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից անընդհատ քննարկվում է։ Պետք է սրան համարժեք վերաբերմունք լինի ոչ միայն հայկական կողմից, այլև միջազգային հանրության կողմից»,- նշեց Վահրամ Բալայանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930