Բաժիններ՝

Amazon-ի՝ Ֆլորիդայում գտնվող պահեստում հրաձգություն է տեղի ունեցել

Առնվազն մեկ մարդ է զոհվել Ջեքսոնվիլ քաղաքում (Ֆլորիդայի նահանգ) ԱՄՆ-ի Amazon ընկերության պահեստում: Սեպետեմբերի 30-ին այդ մասին տեղեկացրել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ սեպտեմբերի 29-ի երեկոյան ոստիկանները հրազենային վերքերով տղամարդու եւ կնոջ են հայտնաբերել Amazon-ի պահեստում, որտեղ նրանց կանչել էին ստուգելու կրակոցների մասին տեղեկատվությունը:

Ինչպես մամուլի ասուլիսում հայտնել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը, կինը մահացել է տեղում, տղամարդուն տարել են հիվանդանոց:

Այս պահին նրա վիճակի մասին տեղեկատվություն չկա:

Պահեստում նաեւ հրազեն է հայտնաբերվել: Ներկայումս կատարվում է միջադեպի հետաքննություն, ոստիկանությունը հարցաքննում է վկաներին: Նախական տեղեկատվությամբ՝ երկու զոհերն Amazon-ի աշխատակիցներ են եւ, հավանաբար, հարաբերություններ են ունեցել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս