Գերմանիայի պատգամավորները դատապարտել են խաղաղ բնակիչների թիրախավորումը և Թուրքիայի գործողությունները

Գերմանիայի Բունդեսթագի Հարավկովկասյան խորհրդարանական խմբի նախագահներ Ալբերտ Վեյլերն ու Թիլլ Մանսմանը կոչ են արել անհապաղ դադարեցնել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ընթացող ռազմական գործողությունները: Այս մասին հայտնում է Ալբերտ Վեյլերի պաշտոնական կայքը:

«Շահագրգիռ կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ և կառուցողական համագործակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Ռազմական առումով հակամարտությունը կարգավորելու փորձերը ապակայունացնում են տարածաշրջանը և վտանգում տեղի բնակիչների անվտանգությունը։ Քաղաքացիական բնակավայրերը, մասնավորապես մայրաքաղաք Ստեփանակերտն ու Հայաստանի Հանրապետության տարածքը գնդակոծվել են։ Մի քանի խաղաղ բնակիչ սպանվել է, կան բազմաթիվ վիրավորներ։ Մենք դատապարտում ենք ամենասուր ագրեսիայի յուրաքանչյուր գործողություն՝ բռնությունը լուծում չի կարող լինել։ Բոլոր կողմերը պետք է հավատարիմ մնան միջազգային մարդասիրական իրավունքին»,- ասված է հայտարարության մեջ:

Պատգամավորները նաև մտահոգություն են հայտնել ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության կապակցությամբ:

«Մենք մեծ տագնապի մեջ ենք այդ պատերազմին Թուրքիայի մասնակցության պատճառով։ Թուրքական ուժերի միջամտությունը լրացուցիչ վատթարացնում է փխրուն կայունությունը: Այս ծանր ժամերին մեր մտքերը երկու կողմերի զոհերի ընտանիքների հետ են»,- նշել են պատգամավորները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930