Բաժիններ՝

Եվրոպան ինքը պետք է կառուցվածքավորի Ռուսաստանի հետ հարաբերությունները. Մակրոն

Եվրոպան ինքը պետք է կառուցվածքավորի եւ ամրապնդի Ռուսաստանի հետ հարաբերությունները, այլ ոչ թե դա պատվիրակի ՆԱՏՕ-ին: Այդ մասին Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշի հետ հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Մակրոնը սեպտեմբերի 29-ին Լիտվա է ժամանել պաշտոնական այցով:

«Մենք (Եվրոպան) մոտեցել ենք այն պահին, երբ ինքներս պետք է ամրապնենք այդ հարաբերությունները (Ռուսաստանի հետ): Ավելի վաղ մենք պատվիրակել էինք Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները: Դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք անդրատլանտյան կապերից, բայց Եվրոպան կարող է ինքնուրույն առաջ շարժվել Ռուսաստանի հետ հարաբերություններում»,-ասել է Մակրոնը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930