Պուտինը չի բացառում Թուրքիայի մասնակցությունը Արցախյան կարգավորման գործընթացին

«Առաջին փուլում պետք է դադարեցնել ռազմական գործողությունները, դադարեցնել մարդկանց մահերը»,- այս մասին այսօր «Ռուսաստանն է կանչում» ներդրումային հիմնադրամի համաժողովին տեսակապի միջոցով ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը,  անդրադառնալով Արցախյան կարգավորման գործընթացին։

Նա նշել է, որ  ռազմական գործողությունների դադարեցումից հետո պետք է նստել բանակցային սեղանի շուրջ։

«Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, համանախագահների առաջարկների հիման վրա և մասնակցությամբ ՄԽ այլ երկրների, իսկ դրանք շատ երկրներ են, այդ թվում Թուրքիան, մի շարք եվրոպական երկրներ, այս միացյալ աշխատանքի հիման վրա  գտնել կոնսենսուս և շահերի հավասարակշռություն»,-ասել է ՌԴ նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս