
ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների քվեաթերթիկները Ջորջիայի նահանգում վերահաշվելու են ձեռքով

ԱՄՆ-ի Ջորջիայի նահանգի քարտուղար Բրեդ Ռաֆենսփերգերը նոյեմբերի 11-ին հայտարարել է այն մասին, որ այն քվեաթերթիկները, որոնք տրվել են ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում, վերահաշվելու են ձեռքով: Այդ մասին հաղորդել է CBS News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքը նշում է, որ այս որոշումն ընդունվել է հանրապետականների կողմից՝ աճող ճնշման ֆոնին, որոնք հայտարարել են քվարկության գործընթացում կատարված խախտումների փաստերի եւ ընտրությունների ոչ պատշաճ կազմակերպման մասին:
«Դա կօգնի վստահություն շահելուն: Դրա լինելու է ե՛ւ ստուգումը, ե՛ւ վերահաշվումը միաժամանակ: Դա դժվար է լինելու»,-ասել է Ռաֆենսփերգերը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում: Նա նշել է, որ իր գրասենյակն արդեն հետաքննում է եւ կշարունակի հետաքննել ընտրություններում խախտումների բոլոր դեպքերը:
«Յուրաքանչյուր օրինական ձայն կվերահաշվվի»,-ընդգծել է Ռաֆենսփերգերը: Ներկա դրությամբ վերջնական արդյունքներն ստացվել են Ջորջիայի 97 ընտրատարածքներից, որտեղ հաշվվում է 159 ընտրատարածք: Առայժմ դեմոկրատների ներկայացուցիչ Ջո Բայդենն առաջատարն է եւ նրա ու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ձայների տարբերությունը 14,1 հազար է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: